Ֆեյթիա Ուիլյամս, նախորդ ամուսնության համաձայն՝ Ֆեյթիա Բալոգուն (անգլ.՝ Faithia Williams, Faithia Balogun, փետրվարի 5, 1969(1969-02-05), Դելտա, Նիգերիա), նիգերիացի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր[1][2]։

Ֆեյթիա Բալոգուն
անգլ.՝ Fathia Balogun
Ծնվել էփետրվարի 5, 1969(1969-02-05) (55 տարեկան)
ԾննդավայրԴելտա, Նիգերիա
ԿրթությունKwara State Polytechnic? և Օգունի պետական համալսարան
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր
ԸնտրանիShola Arikusa?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնունդով նիգերիական Դելտա նահանգից է[3]։ Ծնվել է 1971 թվականի փետրվարին Իկեջա քաղաքում, բազմազուգային ընտանիքում (into a polygamous family of nine)[4]: Սովորել է Լագոս նահանգի Մերիլենդի տարրական ու միջնակարգ դպրոցներում, ապա՝ Քվարա նահանգի պոլիտեխնիկականում[5][6]։ 2016 թվականին ընդունվել է Օլաբիսի Օնաբանջոյի անվան համալսարանի կինոֆակուլտետ[7]։ Դերասանուհի է դարձել հանգամանքների բերումով. Ֆեյթիայի քեռին՝ կինոռեժիսոր Ալհաջի Ֆաթայ Թոնիոլան առաջարկել է նրան՝ փոխարինել դերակատարումը տապալած կինոդերասանուհիներից մեկին[8], և այդպիսով Ֆեյթիան նկարահանվել է իր առաջին՝ Ta lo pa chief ֆիլմում[9]։ Այնուհետև աղջիկը գլխավոր դերեր է կատարել նիգերիական մի շարք ֆիլմերում։ Հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր, ռեժիսոր։ 2008 թվականին աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակի է արժանացել «Առավել աչքի ընկած տեղաբնիկ դերասանուհի» անվանակարգում, իսկ նրա հեղինակած Iranse Aje կինոնկարը ճանաչվել է տարվա տեղաբնիկային լավագույն կինոնկար[10]։ 2014 թվականի ապրիլին Ֆեյթիային է շնորվել աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[11]։ 2015 թվականին նա ստացել է Africa-Magic Viewers’ Choice Awards մրցանակաբաշխության մրցանակը «Տեղաբնիկային լեզվով հնչյունավորված լավագույն ֆիլմ» անվանակարգում՝ իր նկարահանած Iya Alalake կինոնկարի համար[12]։

Անձնական կյանք խմբագրել

Ֆեյթիան նախկինում ամուսնացած է եղել Նոլիվուդի վետերան դերասան Սահիդ Բալոգունի հետ[13], ումից ունեցել է մեկական տղա ու աղջիկ երեխա։ Մի տղա էլ ունեցել է իր նախկին կապերից։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Farayola (2009)
  • Aje meta (2008)
  • Aje metta 2 (2008)
  • Awawu (2015)[14]
  • Teni Teka (2015)[15]
  • Omo Ale (2015)
  • Agbelebu Mi (2016)
  • Basira Badia (2016)[15]
  • Adakeja (2016)[15]
  • Eku Eda (2006)[15]
  • MY WOMAN (2018)[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Saheed Balogun: With Good Pay, I'll Act With Fathia, Articles - THISDAY LIVE». thisdaylive.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  2. «Fathia Balogun had nothing to do with my broken marriage – Moji Olaiya». The Punch - Nigeria's Most Widely Read Newspaper. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  3. Obialo, Maduawuchi (2019 թ․ սեպտեմբերի 25). «Fathia Balogun Biography & Net Worth (2020)». Nigerian Infopedia (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
  4. «10 Things You Didn't Know About Fathia Williams Balogun». Youth Village Nigeria (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 11. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  5. Editor. «Yoruba Nollywood star, Fathia Balogun clocks 46 - Nigerian Entertainment Today - Nigeria's Number 1 Entertainment Daily». Nigerian Entertainment Today - Nigeria's Number 1 Entertainment Daily. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  6. «Fathia Balogun's Biography & Profile - Nollywood, Nigeria, News, Celebrity, Gists, Gossips, Entertainment». naijagists.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  7. Reporter (2017 թ․ նոյեմբերի 18). «FATHIA BALOGUN STORMS CITY PEOPLE'S OFFICE». City People Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  8. «My husband talks too much». Modern Ghana (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Fathia Balogun gets big million naira endorsement». Channels Television. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  10. «AMAA Nominees and Winners 2008 - Africa Movie Academy Awards». ama-awards.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  11. «Fathia Balogun, Odunlade Adekola shine @ Yoruba Movie Academy Awards 2014». Vanguard News. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  12. «AMVCA 2015: Iya Alalake Wins Best Indigenous Language – Yoruba». dstv.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  13. «Saidi Balogun replies ex-wife Fathia Balogun, exposes her past divorce». dailystar.com.ng. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  14. «Awawu: Watch Muyiwa Ademola, Fathia Balogun in new movie's trailer». Pulse Nigeria. Gbenga Bada. 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Latest Fathia Balogun Movies & Filmograpghy». Yoruba Movies (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.