Ֆեյա Բալաբինայի տուն (Դոնի Ռոստով)

Ֆեյա Բալաբինայի տուն (ռուս.՝ Дом Феи Балабиной), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Հասցեն՝ Շահումյան փողոց, 58։ Տունը մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտ է (գրանցման համար` 6130402000, հրաման` № 191, 2004 թվականի դեկտեմբերի 29)[1]։

Ֆեյա Բալաբինայի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Շահումյան փողոցի թիվ 58 տանը ծնվել և մինչև 1924 թվականն ապրել է ռուսական բալետի նշանավոր պարուհի Ֆեյա (Ֆեոնա) Իվանովնա Բալաբինան։ Էկլեկտիզմի ոճով տունը կառուցվել է XIX դարի վերջին[2]։

1890-ական թվականների կեսերին այն ժամանակ Դմիտրիևսկայա փողոց, 68-70 հասցեի տնատիրությունը ձեռք է բերել Կոպել Աբելևիչ (Նիկոլայ Իվանովիչ) Վոլովը։ Նա Դոնի Ռոստով էր տեղափոխվել 1882 թվականին և զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով։ 1897 թվականին նա եռահարկ տուն կառուցելու թույլտվություն է ստանում, որի շինարարության ավարտից հետո այնտեղ սկսում է գործել հյուրանոց։ Ըստ աղբյուրների` XX դարի սկզբին այն կոչվել է «Մարսել»։ Այդ ժամանակ տնատիրությունը պատկանել է Սառա և Ելենա Վոլովներին։ Սառան Կոպել Վոլովի կինն էր, իսկ Ելենան, հավանաբար, հարսը[2]։

1910 թվականից տան տեր է դարձել Դարիուշ Անտոնովիչ Յուզեֆովիչը։ Նոր տերը շենքում չի ապրել, սակայն հյուրանոցը վերանվանել է «Բրիստոլ»։ Նույն թվականին տեղի է ունեցել նշանավոր իրադարձություն` այս տանը ծնվել է հետագայում անվանի պարուհի Ֆեոնա Իվանովնա Բալաբինան։ 15 տարեկանում նա վերցրել է հնչեղ «Ֆեյա» («Փերի») կեղծանունը և տեղափոխվել Լենինգրադ[2]։

1920 թվականից հետո տունը ստացել է համայնքային բնակատեղի կարգավիճակ, վերապրել է երկու պատերազմ։

Այն տանը, որտեղ ծնվել և մինչև Լենինգրադ մեկնելն ապրել է Ֆեյա Բալաբինան, փակցված է եղել հուշատախտակ[3].

  Այստեղ ապրել է բալետի նշանավոր պարուհի Ֆեյա Իվանովնա Բալաբինան։  

Տունն այժմ գտնվում է գրեթե կիսաքանդ վիճակում, և նրա հետագա ճակատագիրն անորոշ է։ Հուշատախտակը պատից հանված է և նրա գտնվելու վայրն անհայտ է[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Перечень выявленных объектов культурного наследия г. Ростова-на-Дону
  2. 2,0 2,1 2,2 Старый Ростов, который мы теряем. Дом Волова: «Марсель», «Бристоль» и Фея
  3. «Шаумяна 58. Дом Ф.И.Балабиной». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Фея Ивановна БАЛАБИНА

Գրականություն խմբագրել

  • Вера Волошинова. Ростов-на-Дону: дом, где родилась Фея Балабина//газета «Молот». — 21.10.2011. №№ 153-154 — с. 6.

Արտաքին հղումներ խմբագրել