Ֆելիքս Ցվայեր

գերմանացի ֆուտբոլիստ

Ֆելիքս Ցվայեր (գերմ.՝ Felix Zwayer, մայիսի 19, 1981(1981-05-19), Արևմտյան Բեռլին, Գերմանիա), գերմանական ֆուտբոլային մրցավար, որը սպասարկում է Բունդեսլիգայի հանդիպումները։ ՖԻՖԱ-ի մրցավարը 2012 թվականից, ինչպես նաև 2017 թվականի հուլիսից մտնում է ՈՒԵՖԱ-ի մրցավարի էլիտար խմբի մեջ[1]։

Ֆելիքս Ցվայեր
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1981(1981-05-19) (43 տարեկան)
Ծննդավայր Արևմտյան Բեռլին, Գերմանիա

Մրցավարական կարիերա

խմբագրել

Մրցավարական կարիերան սկսել է 2003 թվականին պատանեկան Բունդեսլիգայի խաղերում[1]։

2004 թվականից աշխատում է տարածաշրջանային լիգայի մակարդակով[1]։

2007 թվականին առաջին անգամ դատեց Գերմանիայի գավաթի խաղը, նույն թվականին նորամուտը նշեց երկրորդ Բունդեսլիգայում[1]։

2009 թվականից աշխատում է Բունդեսլիգայի խաղերում[1]։

2012 թվականին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի մրցավարների շարքում, այդ ժամանակ էլ սկսել է աշխատել եվրագավաթներում և դատել ազգային հավաքականների հանդիպումները[1]։

2016 թվականի փետրվարի 21-ին «Բայերի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև Բունդեսլիգայի խաղում Ցվայերը խաղադաշտից հեռացրեց լևերկուզենցիների գլխավոր մարզիչ Ռոգեր Շմիդտին, ով վիճարկում էր խփած գնդակի ճշտությունը։ Շմիդտը հրաժարվել է լքել խաղադաշտը, որից հետո հեռացել է ինքը՝ Ցվայերը. խաղն ընդհատվել է 9 րոպեով. աննախադեպ դեպք Գերմանիայի առաջնության պատմության մեջ[2]։

2024 թվականի ապրիլին ընտրվել է գլխավոր մրցավարներից մեկի կողմից 19 մրցավարական բրիգադների շարքում՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Գերմանիայի ֆուտբոլային դաշտերում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները սպասարկելու համար[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Феликс Цвайер стал судьёй элитной категории УЕФА!». bundesliga-rus.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  2. «Bayer 04 Leverkusen 0-1 Borussia Dortmund». bbc.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. UEFA.com (2024 թ․ ապրիլի 23). «Referee teams for UEFA EURO 2024 appointed». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել