Ֆելիքս Վարդանյան

հայ հոգեբույժ, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆելիքս Ենոքի Վարդանյան (1936, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, մանկավարժ, հասարակական գործիչ։ Բժշկագիտության դոկտոր, հոգեբուժության պրոֆեսոր։

Ֆելիքս Վարդանյան
Ծնվել է1936
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունհոգեբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Ֆելիքս Վարդանյանը ծնվել է 1936 թվականին Մոսկվայում[1]։ 1961 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը, այնուհետև աշխատել է պրակտիկ առողջապահության ոլորտում։ 1966-1973 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԲԳԱ Հոգեբուժության ինստիտուտում որպես կլինիկական բաժանմունքի վարիչ։ 1970 թվականին Մոսկվայի Վ. Սերբսկու անվան դատական հոգեբուժության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Թերապևտիկական պաթոմորֆոզը պատանեկան չարորակ ընթացող շիզոֆրենիայի կլինիկայում» թեմայով և ստացել բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1973-1980 թվականներին աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շտաբ-բնակարանում՝ ղեկավարելով նյարդա-կենսաբանության և հոգե-դեղաբանության ծրագրերը։ 1980 թվականից աշխատում է Հետբուհական կրթության ռուսական բժշկական ակադեմիայում՝ որպես միջազգային առողջաահության ամբիոնի վարիչ և պրոռեկտոր[2][3]։ Հանդիսանում է ԱՀԿ շտաբ-բնակարանի խորհրդականը, Եվրոպական խորհրդի Առողջապահության եվրոպական կոմիտեի ղեկավարության անդամ, արտասահմանյան ակադեմիաների պատվավոր անդամ[4]։

Հեղինակ է շուրջ 200 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 7 մենագրության։

Գիտական գործունեություն խմբագրել

Գիտական գործունեությունը նվիրված է հոգեկան խանգարումնեի վրա հոգե-դեղաբանական միացությունների ազդեցության և նրանց կենսաբանական կորելատների, հիմնական հոգեկան հիվանդությունների պատճառագիտության և ախտածագման հարցերի ուսումնասիրությանը, աշխարհի տարբեր շրջաններում հոգեկան հիվանդությունների բուժման արդյունավետ մեթոդների մշակմանը, ինչպես նաև միջազգային առողջապահության և առողջապահության կազմակերպիչների պատրաստման ժամանակակից խնդիրներին։

Գրականություն խմբագրել

  • Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998 - ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "И УСТАВАЛО СЕРДЦЕ ПЛАКАТЬ..."(չաշխատող հղում)
  2. «Состав Оргкомитета». www.surgitron.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Кафедра международного здравоохранения и иностранных языков». Российская Медицинская Академия Последипломного Образования (РМАПО). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. Ֆելիքս Վարդանյանի կենսագրությունը ru.hayazg.info կայքում

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։