Ֆելիքս Մելոյան

հայ գրաքննադատ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆելիքս Հակոբի Մելոյան (փետրվարի 23, 1940(1940-02-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2017(2017-12-15), Երևան, Հայաստան[1]), հայ գրաքննադատ, ՀՀ Գրողների միության անդամ 1977 թվականից։

Ֆելիքս Մելոյան
Ծնվել է1940 փետրվարի 23
ԾննդավայրԵրևան
Մահացել էդեկտեմբերի 15, 2017(2017-12-15) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտությունգրաքննադատ
ԱշխատավայրԵղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Գրական թերթ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ֆելիքս Մելոյանը 1962 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին եղել է «Մետալուրգ» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1964-1968 թվականներին աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում որպես կրտսեր գիտաշխատող։ 1966-1971 թվականներին եղել է «Գրական թերթի» քննադատության բաժնի վարիչը, 1971-1978 թվականներին «Գրական թերթի» խմբագրի տեղակալը։ 1978 թվականի օգոստոսից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը[2]։ 1996-2001 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիրն էր։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Գրական մամուլում տպագրվել են նրա բազմաթիվ հոդվածները, որոնց մեծ մասը վերաբերում է ժամանակակից հայ գրականությանը։

Երկեր խմբագրել

  • Ընթացք, Երևան, 2003։
  • 20-րդ դարի անգլիագիր արձակ։ Լուսակն, 2002, էջ 219։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Բոլշակով Լեոնիդ։ Վահան Տերյանի վերջին գործուղումը։ Էսսե.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 79 էջ։
  • Մարգարյան Մուրադ։ Երինջը.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 190 էջ։
  • Մեժելայտիս Էդուարդաս։ Իմ կրկնակի Արարատը։ Բանաստեղծություններ; Պոեմներ; Ակնարկներ.- Երևան։ Սովետական գրող, 1984.- 277 էջ.- Բովանդ-ից՝ Հոգու և քարտեզի միջորեականներ։
  • Պարամոնով Յան։ Նոստրադամուսից մինչև Գլոբա։ Աստղագուշակություն.- Երևան։ Վահան, 1992.- 80 էջ։
  • Օստրովսկի Ալեքսանդր։ Պիեսներ.- Երևան։ Սովետական գրող, 1987.- 607 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ Անտառը; Գայլեր և ոչխարներ; Անօժիտը; Անմեղ մեղաորներ։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ Կառավարության և ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան համատեղ մրցանակ, 2010
  • «Ընթացք» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի, 2003

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը».
  2. Ֆելիքս Մելոյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Մելոյան» հոդվածին։