Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Տագանրոգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Феликсу Дзержинскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Տեղադրվել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին Ձերժինսկու փողոցի վերջում, Կայարանամերձ հրապարակի մուտքի մոտ։ Հուշարձանի հեղինակը խորհրդային քանդակագործ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Ալեքսանդր Դմիտրիևիչ Շչերբակովը։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 47°15′39″ հս․ լ. 38°55′04″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Տագանրոգ |
Կառուցվել է | 1987 |
Կառուցել է | Ալեքսանդր Շչերբակով |
Ներկա վիճակը | կանգուն |
ՀուշարձանԽմբագրել
Հուշարձանը նվիրված է լեհ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, հեղափոխական շարժման ակտիվ մասնակից Ֆելիքս Ձերժինսկուն։
- Քանդակագործ՝ Ալեքսանդր Շչերբակով
- Ճարտարապետ՝ Պյոտր Բոնդարենկո
ՊատմությունԽմբագրել
Ֆելիքս Ձերժինսկին Տագանրոգում չի եղել, թեև նրա հայրը՝ Էդմունդ Ձերժինսկին, մի քանի տարի մաթեմատիկա է դասավանդել Տագանրոգի դասական արական գիմնազիայում։
Որոշակի հարաբերություններ, այնուամենայնիվ, կապում են Տագանրոգը և Ֆ. Ձերժինսկուն. նա 1922 թվականին Տագանրոգի մետալուրգիական գործարանը փրկել է փակվելուց[1]։ «Յուգոստալ» տրեստը, որին ենթարկվել է Տագանրոգի մետալուրգիական գործարանը, 1922 թվականին որոշել էր, որ գործարանի վերականգնումը հնարավոր չէ և նրա հետագա շահագործումը պիտանի չէ[1]։ Սկսվել էր սարքավորումների ապամոնտաժումը, և միայն Ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի նախագահ Ֆ. Ձերժինսկու միջամտությունը գործարանը փրկել է լուծարումից[1]։
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1987 թվականի նոյեմբերի 5-ին[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 75.
- ↑ Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 154.