Ֆելին ամրոց (գերմ.՝ Fellin, ներկայում կոչվում է Վիլյանդի ամրոց (էստ․՝ Viljandi ordulinnus[1], էստ․՝ Viljandi loss), Տևտոնյան օրդենի ամրոց, որի կառուցումն սկսվել է 1224 թ. նախկին քաղաքի տարածքում։ Ֆելինի ամրոցը Լիվոնիայի ամենահզոր ամրոցներից է։ Ամբողջովին ավերվել է XVII դարի սկզբին՝ լեհ-շվեդական պատերազմի ժամանակ։ Ներկայում մնում են ամրոցի ավերակները, ուր հաճախ են այցելում զբոսաշրջիկները։

Ֆելին ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ՏեղագրությունՎիլյանդի
Վարչական միավորՎիլյանդի
Երկիր Էստոնիա
Կառուցված1224
Շինանյութքար
Քարտեզ
Քարտեզ
 Viljandi Castle Վիքիպահեստում
Նախադիտում

Պատմություն

խմբագրել

Սուսերակիրների օրդենի խաչակիրները գրավել են քաղաքը, որի տարածքում 1223 թվականին կառուցել են բերդը։ Մեկ տարի անց սկսվել է քարե բերդի շինությունը[2]։ Հետագայում Ֆելինն ընտրվել է օրդենի մայրաքաղաք։ Հետագա տարիներին շարունակվել է ամրոցի շինարարությունն ու ամրացումը։

XVII դարում լեհա-շվեդական պատերազմի ընթացքում ավերվել է և այլևս չի վերականգնվել։ XVIII դարում ամրոցի քարերն օգտագործվել են Ֆելին քաղաքի շինարարության համար։

Ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն անցկացվել են 1878-79 թվականներին[2]։ Հետագայում պեղումներն անցկացվում են ամեն տարի։

 
Ամրոցի ավերակները

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Viljandi ordulinnus». Eesti Entsüklopeedia (էստոներեն).
  2. 2,0 2,1 «14709 Viljandi ordulinnuse varemed vallikraaviga, 13.-17. saj». Kultuurimälestiste register (էստոներեն).

Արտաքին հղումներ

խմբագրել