Ֆեդչենկոյի սառցադաշտ, լեռնահովտային խոշոր սառցադաշտ Պամիրում, Տաջիկստանում։

Ֆեդչենկոյի սառցադաշտ
Տեսակսառցադաշտ
Երկիր Տաջիկստան
ՎարչատարածքԼեռնային Բադախշանի ինքնավար մարզ
ԼեռնաշղթաԳիտությունների ակադեմիայի լեռնաշղթա
Քարտեզ
Քարտեզ
Ֆեդչենկոյի սառցադաշտի տեսքը արբանյակից

Սկիզբ է առնում Յազգուլեմի լեռնաշղթայի հյուսիսային լանջից, Հեղափոխության, 26 կոմիսարների և Փարիզյան կոմունայի պիկերի ստորոտներից, իջնում Գիտությունների ակադեմիայի լեռնաշղթայի երկարությամբ՝ աջից ու ձախից ընդունելով 30 վտակ-սառցադաշտ։ Երկարությունը 77 կմ է, լայնությունը՝ 2600 մ, սառցի հաստությունը՝ միջին մասում մինչև 1000 մ, ընդհանուր տարածությունը՝ 824 կմ², շարժման արագությունը՝ 66, 8 սմ/օր, այն բևեռայաին սահմաներից դուրս գտնվող ամենաերկար սառցադաշտն է։

Նրանից սկիզբ է առնում Սելդարա գետը։ Ֆեդչենկոյի սառցադաշտի վրա է աշխարհի ամենաբարձր (ավելի քան 4200 մ) օդերևութաբանական կայանը, մոտ 4900 մ բարձրության վրա գործում է սառցադաշտաբանական կայան։ Հայտնագործել է Վասիլի Օշանինը, 1878 թվականին։ Անվանումը տրվել է ի պատիվ ռուս ճանապարհորդ և բևեռախույզ Ալեքսեյ Ֆեդչենկոյի (1844-1873)։

Գրականություն

խմբագրել
  • Труды Памирской экспедиции 1928 г., в. 1 - Общий отчет, Л., 1929
  • Долгушин Л. Д. , Осипова Г. Б.. Ледники. М։ «Мысль», 1989.
  • Ледник Федченко, т. 1, Ташкент։ 1962.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդչենկոյի սառցադաշտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 623