Ֆարփոյնթ աստղադիտարան (անգլ.՝ Farpoint Observatory, աստղադիտարանի կոդը` — «734»), աստղադիտարան ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքի մոտ, քաղաքից մոտավորապես 30 կմ հարավ արևմուտք[1]։ Հիմնադրվել է 1997 թվականին։

Ֆարփոյնթ աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ734
Երկիր ԱՄՆ
ՎայրԿանզաս և Eskridge?
ԲԾՄ405 մետր
Կայքnekaal.org/doku.php?id=farpoint_observatory

Աստղադիտարանի հիմնական աշխատակիցներն են Գարի Հուգը և Գրեմ Բելլը։ Աստղադիտարանը հիմնվել է և պատկանում է Կանզասի հյուսիս-արևելյան սիրող աստղագետների լիգայի (NEKAAL) կողմից։ Աստղադիտարանը գտնվում է Միշն վալիի ավագ դպրոցի տարածքում։ NEKAAL-ը ստացել է $56,060 ԱՄՆ դոլլարի գրանտ համար ՆԱՍԱԵրկրին մոտեցող աստերոիդների որոնման նախագծի շրջանակներում, և ծախսել է այն Փիթ աստղադիտակի գնման և տեղադրման վրա աստղադիտարանում[2]։ Աստղադիտակի վերանորոգումից հետո այն այժմ ունի 27 դյույմ ապերտուրա (առաջնային հայելու տրամագիծ), 9 ոտնաչափ և 3 դյույմ երկարություն, և կշռում է մոտ 725 կգ[3]։

Այս աստղադիտարանում է իրականացվում Farpoint Asteroid Search Team (FAST) աստերոիդների որոնման ծրագիրը։ Ծրագիրը վայելում է միջազգային ճանաչում, նրա շրջանակներում հայտնաբերվել են ավելին քան 330 ոչ-երկրամերձ աստերոիդներ, ինչպես նաև բազմաթիվ երկրամերձներ։

Աստղադիտարանում հիմնականում կատարվել են աստերոիդների և գիսաստղերի ուսումնասիրություններ և որոնում։

Աստղադիտարանի պատվին է անվանվել այս աստղադիտարանում 1999 թվականին հայտնաբերված (23989 ) Ֆարփոյնթ աստերոիդը[1]։

Աստղադիտարանի գործիքներ խմբագրել

  • 0.3-մ Շմիդտ-Կասսգրեյն աստղադիտակ[4]
  • 0.7-մ ռեֆլեկտոր, ԼԿՍ-ով[3][5], ֆոկուսային հեռավորությունը 9 ոտնաչափ և 3 դյույմ

Հիմնական նվաճումները խմբագրել

  • Հայտնաբերվել են 271 աստերոիդ 1998-ից 2008 թվականները[6]
  • 21757 աստղաչափական դիտարկումներ հրապարակվել են 1997-ից 2011 թվականները[7]
  • 178P/Հուգ-Բելլ գիսաստղի հայտնաբերում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Schmadel, Lutz D. (2007). «(23989) Farpoint». Dictionary of Minor Planet Names – (23989) Farpoint. Springer Berlin Heidelberg. էջ 873. doi:10.1007/978-3-540-29925-7_9759. ISBN 978-3-540-00238-3.
  2. Terry Rombeck (2004 թ․ հունիսի 18). «Historic KU telescope gets a bold new assignment». Lawrence Journal World. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 «Local briefs: Telescope with KU mirror to be dedicated». Lawrence Journal World. 2005 թ․ ապրիլի 1. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. Աստղադիտարանի №1 գործիք
  5. Աստղադիտարանի №2 գործիք
  6. Minor Planet Discovery Sites, Farpoint Observatory, Eskridge
  7. Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները

Արտաքին հղումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները