Ֆաուստափամփուշտ (գերմ.՝ Faust - բռունցք, այստեղ՝ ձեռք և գերմ.՝ Patrone - փամփուշտ), ձեռքի նռնականետիչ, միակի գործողության զենք՝ տանկերը և զրահավոր այլ նշանակետերը խոցելու համար։

Փոքր ֆաուստափամփուշտ

Բաղկացած է կումուլյատիվ նռնակից, որը պոչամասով դրվում է երկու կողմից բաց՝ վառոդալիցքով փողի մեջ։ Նշանառու հրաձգության հեռավորությունը մինչև 30 մ է, զրահախոցելիությունը՝ մինչև 200 մմ, զանգվածը՝ 5, 35-3, 25 կգ։

Ֆաուստափամփուշտն առաջին անգամ կիրառել են գերմանաֆաշիստական զորքերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաուստափամփուշտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 621