Ֆան Կուան
Ֆան Ժոնջենգ (960 – 1030[1][2][3], երկրորդ անունը՝ Չժոնգլի, ավելի հայտնի Ֆան Կուան (չինարեն՝ 范寬) կեղծանվամբ), չինացի լանդշաֆտային նկարիչ՝ Սան դինաստիայից։ Նա և՛ դաոսիզմի, և՛ նեոկոնֆուցիականության հետևորդ էր[4]։
Ֆան Կուան | |
---|---|
Ծննդավայր | Յաոչժոու, Սուն դինաստիա |
Քաղաքացիություն | Northern Song dynasty և Սուն դինաստիա |
Ազդվել է | Լի Չենգ |
Մասնագիտություն | նկարիչ |
Fan Kuan Վիքիպահեստում |
«Ճանապարհորդները լեռների և առվակների միջև»
խմբագրել«Ճանապարհորդները լեռների և առվակների միջև» նկարը (Travelers among Mountains and Streams) մեծ կախովի թղթագլան է, որը համարվում է Ֆան Կուանի ամենահայտնի աշխատանքը, հնարավոր է միակ պահպանվածը[4], Հյուսիսային դպրոցի հիմնարար նկարը։ Այն հաստատում է մոնումենտալ լանդշաֆտային նկարչության իդեալը, որին հետագայում նկարիչները պետք է անընդհատ վերադառնային որպես ոգեշնչման աղբյուր[5]։ Ակնհայտ է դասական չինական երեք հարթությունների հեռանկարը՝ մոտ, միջին (ներկայացված ջրով և մառախուղով), հեռու։ Ի տարբերություն չինական լանդշաֆտային արվեստի ավելի վաղ նմուշների՝ բնության վեհությունը հիմնական թեման է, այլ ոչ թե պարզապես ետնային պլանն է ապահովում[1]։ Հազիվ տեսանելի է բեռնակիր ձիերի քարավանը, որը դուրս է գալիս անտառից բարձրացող ժայռի ստորոտից։ Նկարի ոճն ընդգրկում է արխայիկ կոնվենցիաները, որոնք թվագրվում են Տանգ դինաստիայից։
Պատմաբան Պատրիսիա Էբրին նկարի վերաբերյալ իր տեսակետը բացատրում է նրանով, որ
․․․առաջին պլանը կատարված է հստակ,լավ ընդգծված վրձնահարվածներով։ Դուրս ցցված ժայռակտորները, կոպիտ թփուտները, ճանապարհի ջորիների քարավանը և ժայռի վրա գտնվող անտառի տաճարը բոլորը վառ կերպով պատկերված են։ Առաջին պլանի և հետևի բարձրացող Կենտրոնական գագաթի միջև կա համապատասխան բաց, որը դիտվում է որպես ֆոն, տեղադրված է առաջին պլանի հետևում գտնվող բաց հատվածում։ Այս տեսարանում կան մարդկային կերպարներ, բայց հեշտ է պատկերացնել, որ դրանք ճնշված են իրենց շրջապատող միջավայրի վեհությամբ և խորհրդավորությամբ[6]։
Ֆանի գլուխգործոցը՝ Ճանապարհորդները լեռների և առվակների միջև, կրում է իր վրա թաքցված ստորագրություն, որը բացահայտվել է միայն 1958 թվականին[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Conrad Schirokauer; Miranda Brown; David Lurie; Suzanne Gay (2012 թ․ հունվարի 1). A Brief History of Chinese and Japanese Civilizations. Cengage Learning. էջ 223. ISBN 0-495-91322-7.
- ↑ Ebrey, Cambridge Illustrated History of China, 162.
- ↑ Liu, 50.
- ↑ 4,0 4,1 McIntire, Jennifer Noering. «Neo-Confucianism & Fan Kuan, Travelers by Streams and Mountains». Khan Academy (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Sullivan, The Arts of China, 179.
- ↑ Ebrey, Cambridge Illustrated History of China, 162–163.
- ↑ Sullivan, The Arts of China, 180.
Գրականություն
խմբագրել- Liu, Pingheng (1989). Shui mo yin yun, qi yun sheng dong de Zhongguo hui hua (水墨絪縕, 氣韻生動的中國繪畫) = Misty and Lively Chinese Painting. Taibei Shi: Guo li li shi bo wu guan (國立歷史博物館).
- Ebrey, Patricia Buckley. The Cambridge Illustrated History of China. Cambridge: Cambridge University Press, 1999.
Արտաքին հղումներ
խմբագրել- Painting Gallery of Fan Kuan at China Online Museum
- Other paintings by Fan Kuan at the Museum of Fine Arts, Boston Արխիվացված 2009-07-22 Wayback Machine
- Fan Kuan, A Bilingual Study of His Life & Works (English & Chinese)
- Landscapes Clear and Radiant: The Art of Wang Hui (1632-1717), an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Fan Kuan (see index)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆան Կուան» հոդվածին։ |