Ֆաթիմատու Աբդել Մալիք

մավրիտանացի քաղաքական գործիչ

Ֆաթիմատու Աբդել Մալիք (արաբ․՝ فاطمة بنت عبد المالك‎‎; 1958, Tamchekett), մավրիտանացի քաղաքական և պետական գործիչ։ 2001 թվականից զբաղեցնում է Թևրագ-Զեյնի քաղաքապետի պաշտոնը, ինչպես նաև 2018 թվականի սեպտեմբերից աշխատում է Նուակշոտի խորհրդի նախագահի պաշտոնում[2]։ Դարձել Է Մավրիտանիայի առաջին կինը, որը զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը։ 2012-2015 թվականներին զբաղեցրել Է Աֆրիկայի տեղական ընտրված կանանց ցանցի (REFELA) նախագահի պաշտոնը։

Ֆաթիմատու Աբդել Մալիք
 
Կուսակցություն՝ Republican Party for Democracy and Renewal?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1958
Ծննդավայր Tamchekett
Քաղաքացիություն  Մավրիտանիա[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականին Տամշակետում, հայրը աշխատել է որպես ադմինիստրատոր։ Սովորել է Համակարգչային գիտություն Լուվեն Լա Նևում (Բելգիա)[3]։

Ղեկավարել է Մինֆե համակարգչային ծառայությունների մատուցման գրասենյակը Նուակշոտում, այնուհետև աշխատել է Հաբիթաթ բանկում որպես ցանցի ադմինիստրատոր[4]։ Այնուհետև աշխատանքի է անցել քաղաքաշինության և բնակավայրի նախարարությունում, որից հետո նշանակվել է վարչապետի աշխատակազմում[3][4]։

2001 թվականին Հանրապետական հանուն ժողովրդավարության և նորացման կուսակցությունը ֆաթիմատուին առաջադրել է որպես մունիցիպալ պաշտոնի թեկնածու, Ֆաթիմատուն ընտրվել է որպես Նուակշոտի քաղաքային համայնքի ինը համայնքներից մեկի՝ Թևրագ-Զեյնի քաղաքապետ[3][5][6]։ : Դարձել Է Մավրիտանիայի առաջին կինը, որը զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը[7]։ Հատուկ ուշադրություն է դարձնում դպրոցական կրթությանը, հատկապես աղջիկների համար, և վարչարարության բարեփոխումներին։ Այդ պաշտոնում վերընտրվել է 2006, 2011 և 2015 թվականներին[8]։

2012 թվականից մինչև 2015 թվականի դեկտեմբերը զբաղեցրել Է Աֆրիկայի տեղական ընտրված կանանց ցանցի նախագահի պաշտոնը, որը հիմնադրվել է Տանժերում 2011 թվականի մարտին և միավորում է տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոններում ընտրված կանանց[9][10][11]։ Ճանապարհորդել է Մավրիտանիայում՝ աջակցելու կին թեկնածուներին պետական պաշտոններում, ի վերջո ևս հինգ կին ընտրվեց քաղաքապետերի պաշտոնում, այդ թվում՝ Մեթի Մինթ Համադին[3]։

Մրցանակներ խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Միայնակ մայր է, ունի երեք երեխա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.jeuneafrique.com/mag/263061/politique/fatimetou-abdel-malik-premiere-femme-maire-de-mauritanie/
  2. «La Région de Nouakchott» (ֆրանսերեն). International Association of Francophone Regions (fr). 2020 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faujas, Alain (2015 թ․ սեպտեմբերի 10). «Fatimetou Abdel Malik, première femme maire de Mauritanie». Jeune Afrique (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  4. 4,0 4,1 «Fatimetou Abdel Malik» (ֆրանսերեն). Leaders Afrique. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  5. Borenstein, Seth; Charlton, Angela; Ritter, Karl (2015 թ․ դեկտեմբերի 4). «Odd climate math: The difference between 2 degree and 1.5 degree goal much bigger than 0.5». US News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  6. «Daily report of the Third UN World Conference on Disaster Risk Reduction (WCDRR)». International Institute for Sustainable Development. Prevention Web. 2015 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  7. «Femmes élues dans le monde : focus sur 13 politiques engagées». Elle. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  8. Rheinheimer, Elisa (2016 թ․ հունիսի 15). «Role model for Africa's women». Qantara.de. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  9. «La camerounaise Célestine Ketcha Courtès accède au trône du Refela». Le Bled Parle (ֆրանսերեն). 2015 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  10. Aaron, Onana N. (2015 թ․ դեկտեմբերի 2). «Diplomatie: Célestine Ketcha Courtès prend les rênes du Réseau des Femmes Elues Locales d'Afrique (REFELA)». Africa Presse (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  11. Barma Aboutbacar, Yacouba (2016). «Interview with Mrs Courtes Ketcha Celestine, Mayor of Bangangté and President of the Network for Locally Elected Women of Africa (REFELA): Woman Mayors at the heart» (PDF). African Cities. Vol. 5. էջեր 45–46. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.(չաշխատող հղում)