Մարկ Ֆաբեր (անգլ.՝ Marc Faber, փետրվարի 28, 1946(1946-02-28), Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարական ծագում ունեցող աշխարհահռչակ թոփ ներդրող, միլիարդատեր, ֆինանսիստ-վերլուծաբան, հրապարակախոս։ «The Gloom Boom & Doom Report» ներդրումային տեղեկագրի թողարկողն է։

Մարկ Ֆաբեր
Ծնվել էփետրվարի 28, 1946(1946-02-28) (78 տարեկան)
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ և ոչ գեղարվեստական գրող

Կենսագրություն խմբագրել

Ցյուրիխի համալսարանում սովորել է տնտեսագիտություն, որտեղ 24 տարեկանում magna cum laude տնտեսագիտական ճյուղում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

1970-1978 թվականներին աշխատել է Նյու Յորքի, Ցյուրիխի և Հոնկոնգի White Weld & Company ներդրումային բանկում։ Այնուհետև մինչև 1990 թվականը եղել է «Drexel Burnham Lambert» բանկի Հոնկոնգի ստորաբաժանման կառավարիչ տնօրեն։

1990 թվականի հունիսին Հոնկոնգում հիմնել է սեփական Marc Faber Ltd ներդրումային բանկը։ 2009 թվականին Բլումբերգը դասել է նրան աշխարհի լավագույն ֆինանսական փորձագետների թվում։ 2013 թվականին Ֆաբերն իր ունեցվածքի մեկ քառորդը պահում էր ոսկով, ևս մեկ քառորդը՝ բաժնետոմսերով[1]։ Հեղինակել է մի քանի գիրք և հոդված։

Մարկ Ֆաբերն ասել է․ «Ասել, որ ժողովրդավարությունը ամենալավ մեթոդն է աշխարհում, հնարավոր է՝ այդքան էլ ճիշտ չէ[2]։

ԱՄՆ-ի համար տված հարցազրույցներից մեկում նա նշել է.

  Կառավարությունը գնալով մեծանում է, և դուք ավելի ու ավելի քիչ ազատություն ունեք։ Դուք դիտում եք, թե ինչպես են պարոն Դե Բլասիոյի նման մարդիկ ներս մտնում և ասում. «Եկեք ավելի շատ հարկենք նրանց, ովքեր ավելի շատ եկամուտ ունեն»։ Եվ իհարկե, անմիջապես, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և աղքատներն ավելի շատ են, քան հարուստները, բոլորը ծափահարում և ձայն են տալիս նրան[3]։  

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել