Օքսանա Ալեքսանդրովնա Մալայա (ուկրաիներեն՝ Оксана Олександрівна Мала, նոյեմբերի 4, 1983(1983-11-04), Nova Blahovischenka, Գորնոստաևկայի շրջան, Խերսոնի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի աղջիկ, որը հայտնի է դարձել շան նման պահվածքի շնորհիվ։ Օքսանան մի շարք վավերագրական ֆիլմերի, հարցազրույցների և դեղին մամուլի ուշադրության կենտրոնում էր՝ որպես «շների կողմից դաստիարակված» վայրի երեխա[1], չնայած անհասկանալի է, թե արդյոք նա երբևէ ապրել է մարդկանցից առանձին։

Օքսանա Մալայա
Ծնվել էնոյեմբերի 4, 1983(1983-11-04) (40 տարեկան)
ԾննդավայրNova Blahovischenka, Գորնոստաևկայի շրջան, Խերսոնի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունգյուղատնտեսության աշխատող

Կենսագրություն խմբագրել

Օքսանան ծնվել է Ուկրաինական ԽՍՀ Խերսոնի մարզի Գորնոստաևկայի շրջանի Նովայա Բլագովեշչենկա գյուղում՝ բազմազավակ ընտանիքում և, հավանաբար, տառապել է զարգացման խանգարումներով։ Վաղ տարիքում Օքսանային հարբեցող ծնողներից մանկատուն են տարել՝ աղջկան անտեսելու պատճառով[2]։

Մանկատանը նա էմոցիոնալ կապի մեջ է մտել տեղի կիսաթափառող շների հետ և աստիճանաբար ձեռք է բերել շան սովորություններ, որոնք կանխում էին լեզվական կարողությունների և մարդկային նորմալ սոցիալական և հուզական հմտությունների զարգացումը[3]։ Այնուամենայնիվ, ըստ այլ աղբյուրների[1], Օքսանան դեռ մանկատուն մտնելուց առաջ մնացել էր առանց ծնողների հսկողության, և նրան դաստիարակել էին շները։ Օքսանան ի վերջո տեղափոխվել է Օդեսայի զարգացման արատներ ունեցող երեխաների համար գիշերօթիկ հաստատություն։ Բրիտանական 4-րդ ալիքի և պորտուգալական SIC ալիքի վավերագրական ֆիլմերում Օքսանայի բժիշկները պնդում էին, որ լիարժեք վերականգնումը «նորմալ» հասարակության մեջ քիչ հավանական է, սակայն բուժման և վերապատրաստման կուրսից հետո Օքսանան սովորեց ազատ խոսել, և նրա վարքագծի խնդիրների մեծ մասը վերացվեց։

2001 թվականից Օքսանան ապրում և աշխատում է Բարաբոյ գիշերօթիկ հաստատությունում՝ հոգ տանելով կովերի և ձիերի մասին։ 2012 թվականին նրան առաջարկեցին ընտանիք կազմել և նոր աշխատանք կատարել։ Քաղաքական իրավիճակից ելնելով՝ բնակության վայրի և քաղաքացիական կարգավիճակի փոփոխության հարցը մնաց կասեցված[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Grice, Elizabeth (2005 թ․ հունիսի 7). «Cry of an enfant sauvage». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 17-ին.
  2. «У героини публикации «Фактов» Оксаны Малой, которая выросла в… собачьей конуре, нашлись родной брат и маленькая племянница, тоже Оксана». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  3. Необъяснимо, но факт. 83 Кошмары Чернобыля ՅուԹյուբում
  4. Девушке-Маугли Оксане Малой признался парень из Казани Արխիվացված 2015-04-16 Wayback Machine(ռուս.)