Օր․Բ․-ին

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Օր. Բ.-ին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։

Օր. Բ.-ին
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1892
ՎիքիդարանՕր․Բ․-ին

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի ապրիլի 5-ին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 27-ում պահվում է մեկ ինքնագիր, հանված «Մուրճ» ամսագրի արխիվից՝ թվագրված «92 թ․ ապրիլի 5»[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին« Մուրճ » ամսագրի № 5, (էջ 725) «Նվեր» վերնագրով, որը Թումանյանինը չէ․ «Մուրճ» ամսագրի խմբագիր Ավետիկ Արասխանյանն է ջնջել «Օր․Բ․-ին» վերնագիրը, տեղը գրելով նվեր։ Հետագայում «Նվեր» վերնագրով տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 90)։

Արտատպվել է «Մուրճ» ամսագրից։ Վերականգնվել է Թումանյանի դրած վերնագիրը[1]։

Մինչև այսօր հայտնի չէ,  թե ով է Օր․ Բ․-ն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակություն. էջ 576.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Օր․Բ․-ին