Օրորան
Օրորան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 6 կմ հարավ֊արևմուտք, Օրորան գետի ձախ, այգեվետ ափին։
Գյուղ | |
---|---|
Օրորան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Արճեշի գավառակ |
Այլ անվանումներ | Օրոր, Օրորնա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելՀայ բնակչության մեծ մասը զոհվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1850֊ական թվականներին ուներ 12 տուն, 1901-ին՝ 23 տուն հայ և 21 տուն թուրք բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու այգեգործությունն էր։ Զբաղվում էին նաև տառեխի առևտրով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ հայկական եկեղեցի[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վանի նահանգ, Արճեշի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 504
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն