Օրնիթոզուխիա
Օրնիթոզուխիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Ինֆրադաս Արխոզավրայիններ
Տեսակ Օրնիթոզուխիա
Լատիներեն անվանում
Ornithosuchus longidens (Huxley, 1877)


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Օրնիթոզուխիա կամ թռչնամողես (լատ.՝ Ornithosuchus longidens), անհետացած սողունի տեսակ, տրիասի դարաշրջանի դինոզավր[1]:

Առանձնացվում է նրանով, որ համարվում է ժամանակակից թռչունների նախահայրը:

ՏարածվածությունԽմբագրել

Օրնիթոզուխա կոչվող դինոզավրերը, ինչպես մյուս արխոզավրերը, ապրել են հեռավոր տրիասի ժամանակաշրջանում (Երկրի երկրաբանական պատմության մեզոզոյան դարաշրջանի առաջին ժամանակաշրջանին):

Որոշ գիտնականներ պնդում են, որ օրնիթոզուխիաները կամ թռչնամողեսները ապրել են դեռևս պերմի ժամանակաշրջանում` մեզանից մոտ 240 մլն տարի առաջ:

Այս հսկայական մողեսները ապրել են հիմնականում ներկայիս Արգենտինայի և Չիլիի տարածքում՝ Լատինական Ամերիկայում: Արգենտինայի տարածքում հայտնաբերվել են դինոզավրերի մնացորդներ:

ՆկարագրությունԽմբագրել

Ունեցել է ոչ մեծ մարմին, որը պատված է եղել կլորավուն թեփուկներով: Ունեցել է իր կարգի բոլոր դինոզավրերին բնորոշ բավականին երկար պոչ:

Քայլելու նպատակով թռչնամողեսը օգտագործել է հետևի վերջույթները: Առջևի վերջույթները շատ փոքր են: Ներկայումս, բացի այս սողուններից՝ թռչունների անցումային այլ ձև չի գտնվել:

Հարկավոր է իմանալ, որ օրնիթոզուխիան բրածո մողես է, այլ ոչ թե բրածո թռչուն՝ արքեոպտերիքսների և արքեօնիսի նման:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 231 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։