Օրհնյալներն ու անիծվածները (շարք, Բոսխ)

«Օրհնյալները և անիծվածները» նիդեռլադացի նկարիչ Հիերոնիմ Բոսխի նկարներից է, այն իրենից ներկայացնում է քառանկար (полиптих[1]), որի փեղկերի կենտրոնական մասը կտրված է։ Կա ենթադրություն, որ այս քառանկարը անվանվել է «Ահեղ դատաստան»։ Նկարների մասերը վերնագրված են իրենց բովանդակությանը համապատասխան՝ «Երկրային դրախտ», «Մեղսավորների անկումը», «Համբարձում յոթերորդ երկինք», «Դժոխք»։ Առաջին երկուսը ամբողջական նկարի կենտրոնական մասի ձախ կողմում են գտնվում, մյուս երկուսը՝ աջ։ Դրանցից շատ թե քիչ ճանաչում է ձեռք բերել «Համբարձում յոթերորդ երկինք» նկարը, որում պահապան հրեշտակները թունելի միջով անդրշիրիմյան խավարից դուրս են բերում արդարներին, ովքեր արժանացել են հավերժական արքայության։ Թունելը բաղկացած է լույսի թափանցիկ կոնցետրիկ օղակներից, որոնք ձգվում են դեպի հավերժության ոչ երկրային փայլը։

Օրհնյալներն ու անիծվածները
տեսակնկարների շարք և polyptych?
նկարիչՀիերոնիմոս Բոսխ
տարի1500
բարձրություն88,5 սանտիմետր
լայնություն39,5 սանտիմետր
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և գեղանկարչության տախտակ
գտնվում էԱկադեմիայի պատկերասրահ
հավաքածուԴոժերի պալատ
հատվածն էHell?, Terrestrial Paradise?, Ascent of the Blessed? և Fall of the Damned into Hell?
Ծանոթագրություններ
 Visions of the Hereafter Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. մի քանի նկարների շարք, որոնք ունեն թեմատիկ ընդհանրություն

Գրականություն խմբագրել

  • Franca Varallo, Bosch, Skira, Milano 2004.
  • Koldeweij, A.M., P. Vandenbroeck en B. Vermet (2001) Jheronimus Bosch. Alle schilderijen en tekeningen, Rotterdam: Museum Boijmans Van Beuningen, Rotterdam: NAi Uitgevers [enz.]. ISBN 9056622196
  • Tolnay, Charles de (1984) Hieronymus Bosch. Het volledige werk, Alphen aan den Rijn: ICOB. ISBN 9061131642 -->