Օրկ կամ Օրկուս, մահվան հռոմեական աստվածություն, որը մարդկանց ստվերները հասցնում էր ստորերկրյա թագավորություն։ Օրկուսը շատ բանում նույնական է Աիդին, Պլուտոնին։ Օրկուսի անունը, հունական Աիդի նման ստացել է ընդհանրապես «ստորերկրյա աշխարհ» նշանակությունը։