Օրիոն (ռուս.՝ Орион), ռուսական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), թռիչքի բարձրությունը՝ միջին, տևողությունը՝ երկար (MALE, Medium Altitude, Long Endurance), մշակել է «Կրոնշտադտ» ընկերությունը (АФК «Система»):

Օրիոն
Army-2020-209.JPG
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակunmanned combat aerial vehicle?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան

ԱԹՍ ունի միջին քաշ, երկար թռիչքի տևողություն և բեռնունակություն։ Օդանավի սարքավորումները նախատեսված են տեսողական, ռադարային կամ ռադիոտեխնիկական հետախուզության համար՝ տվյալ տարածքում երկարաժամկետ պարեկություն իրականացնելու հնարավորությամբ: Ունի օդ-ցամաք չորս հրթիռներ տեղափոխելու հնարավորություն[1]։

Օրիոն ԱԹՍ-ի արտահանման տարբերակը կոչվում է Օրիոն-Է (ռուս.՝ Орион-Э

ՊատմությունԽմբագրել

Օրիոն ԱԹՍ-ի մշակումն իրականացվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պատվերով, 2011 թվականից։ Փորձնական կոնստրուկտորական աշխատանքների շրջանակներում ԱԹՍ-ն անցել է «Иноходец» ծածկագրով։ Աշխատանքի գլխամասային մշակողն ու կատարողը Սանկտ Պետերբուրգի «Տրանզաս» ընկերությունն է: Ներկայումս հիմնական կապալառուն «Կրոնշտադտ» ընկերությունն է։

Ճշգրիտ գործիքավորման համակարգերի ԳԱԿ ՃԳՀ 2014 թվականի հաշվետվությունից հայտնի է դարձել, որ ՎՊ-ն «Օրիոն» ԱԹՍ–ի համար մշակել է օպտիկա-էլեկտրոնային կայան, իսկ սերիական արտադրությունը պլանավորվել է 2017 թվականին (տարեկան 30 սարք):

Թռիչքային փորձարկումներ անցկացնելու առաջին փորձանմուշը պատրաստվել է 2015 թվականին։ Նույն թվականին «Օրիոնի» փորձնական նմուշը երևացել է Ռյազանի «Պրոտասովո» օդանավակայնում[2]։

Փորձարկումները սկսվել են Գրոմովի անվան թռիչքների հետազոտական ինստիտուտում, 2016 թվականի առաջին կեսին[3]։

Այս ԱԹՍ -ի արտահանման տարբերակը ներկայացվել է МАКС-2017 Միջազգային ավիացիոն և տիեզերական սալոնի ավիասրահում[4]։

«Արմիա -2018» («Армия-2018») ֆորումում «Կրոնշտադտ» խումբը ներկայացրել է անօդաչու թռչող սարքի սպառազինության ղեկավարման բլոկը[5]։ 2018 թվականին Օրիոնը փորձարկվել է ավիառումբերի կիրառմամբ։ Նույն թվականին անօդաչուն հայտնվել է Սիրիայում, բայց առանց սպառազինության կիրառման։

«МАКС-2019» ավիասալոնում հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարեվերջին ստանալու է մեկ համալիր։ Նոյեմբերին Օրիոնը Ռուսաստանի օդատիեզերական ուժերում փորձարարական ռազմական շահագործման է անցել․ նոյեմբերի 16-ին մեկ սարք ընկել է Ռյազանի մարզում[5]։

2019 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարության կոլեգիալ նիստում Ս.Շոյգուն հայտնել է, որ անօդաչու սարքերի այս՝ հարվածային տարբերակը իրական ռազմական գործողություններում առաջին անգամ փորձարկվել է Սիրիայում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախորդ տարիներին «Օրիոնն» այնտեղ փորձարկվել է առանց սպառազինության կիրառման[6]։

2020 թվականի ապրիլի 20-ին ТАСС լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Կրոնշտադտ» ընկերությունը և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ստորագրել են երեք տրանսպորտային միջոցներից բաղկացած առաջին «Օրիոն» անօդաչու թռչող սարքի համալիր ընդունման ակտը:

ԿառուցվածքԽմբագրել

Սավառնակը միջին չափի է, նորմալ աերոդինամիկական դասավորությամբ, ունի ուղիղ թև և պոչաթևերը V-աձև են։ Սավառնակի կմախքը (Фюзеляж) երկարությամբ ձգված է՝ ոչ սիմետրիկ լայնակի հատույթով։ Կշիռը նվազեցնելու նպատակով` ամրության ցուցիչները չխախտելով հանդերձ, սավառնակը պատրաստվում է կոմպոզիտային նյութերից։

Թևը միջտեղում է տեղակայված՝ ուղիղ, երկար ձգվածությամբ, փոքր-ինչ նեղացմամբ՝ ժամանակակից մեխանիզացիայով։ Բոլոր հիմնական մեխանիզացված միջոցները ղեկավարվում են էլեկտրակառավարման համակարգերի միջոցով (ЭДСУ

Առջևի հենակի դիմաց և դրա հետևի մասում կան ներքին հատվածներ, որոնք նախատեսված են օգտակար բեռների, անհրաժեշտ սարքավորումների ամրակների և դրանց հոսունության ապահովման համար:

Փորձնական Rotax 914 օրինակի շարժիչի հզորությունը 86 կՎտ է (115 ձիաուժ)։ Այն հագեցած է տուրբոկոմպրեսորով՝ թռիչքի բարձրությունն ավելացնելու համար: 1,9 մետր տրամագծով AB-115 երկթև պտուտակն արտադրվում է «Աերոսիլա» (Аэросила) ընկերությունը։ Սերիական արտադրության համար «Ագաթ» ընկերությունը ЦИАМ–ի հետ համատեղ մշակում է ռուսական АПД-110/120 շարժիչը:

Ավիացիոն էլեկտրոնիկաԽմբագրել

Օգտագործվում է «KT- անօդաչու համակարգեր» և այլ արտադրողների БРЭО (ավիանիկա) մշակումներ։

ԱԹՍ–ի ավիացիոն ռադիոէլեկտրոնային սարքավորումները բաղկացած են․

  • ինֆորմացիոն-կառավարման համակարգ
  • ավտոմատ կառավարման համակարգեր
  • ընդհանուր սարքավորումների հետ զուգակցման սարքավորումներ
  • օդանավի սարքավորումների հսկման և դիագնոստիկայի համակարգեր
  • իներցիոն-եր։արբանյակային նավիգացիոն համակարգ

Օգտակար բեռԽմբագրել

Օգտակար բեռը տեղադրվում է կամ ինքնաթիռի կմախքի (ֆյուզելյաժի) ներսում, կամ սավառնակից մասամբ դուրս, ծածկվում հանվող շրջահոսիչներով (обтекатель):

Օգտակար բեռնվածության տարբերակներ․

  • բարձր թույլտվության թվային օդալուսահամակարգ
  • կոմպակտ բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն համակարգ
  • ռադիոտեխնիկական հետախուզական սարքավորումներ
  • օպտիկաէլեկտրոնային համակարգ։

Օգտակար բեռը թույլ է տալիս իրականացնել օդային հետախուզություն և զինված ուժերի գործողությունների տեղեկատվական աջակցություն՝ կրակի ճշգրտում, պարեկություն, թիրախավորում, տարածքի տեղագրական նկարահանում[7]։

Օպտիկա-էլեկտրոնային կայանԽմբագրել

Օպտիկա-էլեկտրոնային շարժական կայան (МОЭС)
Ըստ նախագծողի տվյալների[8] Հիմնական գործառույթներ[8] Տեղեկատվական ուղիների թվարկում[8]
քաշը՝ 55,5 կգ տարածության զննում՝ տեսանելի և ինֆրակարմիր տիրույթներում ջերմադիտման տեսախցիկ` փոփոխական անկյունային դաշտով
տրամագիծը` 410 մմ ցամաքային և վերգետնյա թիրախների հայտնաբերում և ավտոմատ ուղեկցում հեռուստախցիկ փոփոխական անկյունային դաշտով
բարձրությունը` 550 մմ մինչև թիրախը հեռավորության չափում և լազերային ճառագայթմամբ դրա լուսավորում լայնանկյուն հեռուստախցիկ
լազերային հեռաչափ (աչքի համար անվտանգ)
լազերային հեռաչափ /թիրախավորիչ

Ռադիոտեղորոշման համակարգԽմբագրել

Ռադիոլոկացիոն (ռադիոտեղորոշման) համակարգ․ Ռուսաստանի Կառավարության 04/09/2010 թվականի Թիվ 218 որոշման համաձայն, «Ֆազոտրոն-ՆԻԻՐ» (Фазотрон-НИИР) կորպորացիան նշանակվել է «Օրիոն» անօդաչու ինքնաթիռներում ղեկավարման բազմաֆունկցիոնալ ռադիոլոկացիոն համակարգի X-միջակայքի ստեղծման պատասխանատու[9]:

Համալիրի ամբողջական կազմԽմբագրել

Համալիրի ամբողջական կազմը ներառում է[10]

  • օպերատորի տեղադրման մոդուլ
  • ռադիոտեխնիկակամ միջոցների մոդուլ
  • թռիչքի և վայրէջքի կառավարման մոդուլ
  • 4 - 6 «Օրիոն» ԱԹՍ։

Տեխնիկական բնութագիրԽմբագրել

«Орион-Э» ԱԹՍ համալիրի բնութագիրը համաձայն նախագծողներիի ներկայացման[10]

  • օգտական բեռի քաշը՝ 200 կգ
  • թռիչքային քաշը՝ 1000 կգ
  • ընդգրկման շառավիղը՝ 250 կմ
  • թռիչքի տևողությունը՝ 24 ժամ
  • թռիչքի բարձրությունը` 7500 մ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Еще несколько лет: почему отстают российские дроны»։ Վերցված է 2020-05-11 
  2. «В Рязани впервые «засветился» «вживую» новый беспилотник «Орион» (фото) | Defence.Ru»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-30-ին։ Վերցված է 2017-09-27 
  3. В России начались испытания разведывательно-ударного беспилотника «Орион» // РИА
  4. В бой рвется русский «Орион-Э» // НГ
  5. 5,0 5,1 Компания «Кронштадт» поможет в расследовании падения беспилотника «Орион»
  6. Готовятся контракты на поставки за рубеж уникальных зенитных ракетно-пушечных комплексов и ударных дронов «Орион» // Известия, 24 августа 2020
  7. В бой рвётся русский "Орион-Э" / Воины и Армии / Независимая газета
  8. 8,0 8,1 8,2 «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-26-ին։ Վերցված է 2017-09-27 
  9. Проекты в рамках Постановлений Правительства Российской Федерации
  10. 10,0 10,1 YouTube