Օրհեյ ազգային պարկ (մոլդ.՝ Parcul Național Orhei), ազգային պարկ Մոլդովայի կենտրոնական հատվածում։ Գտնվում է Քիշնևից 16 կմ հյուսիս՝ Օրհեյ քաղաքի մերձակայքում։

Օրհեյ ազգային պարկ
մոլդ.՝ Parcul Național Orhei
Տեսակազգային պարկ
Երկիր Մոլդովա
ՎարչատարածքՕրգեևի շրջան, Călărași District?, Strășeni District? և Criuleni District?
Հիմնվել էհուլիսի 12, 2013
Մակերես33 792,09 հեկտար[1]
Օրհեյ (ազգային պարկ)ը գտնվում է Մոլդովաում
Օրհեյ (ազգային պարկ)
Օրհեյ (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Օրհեյ (ազգային պարկ)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Պարկը գտնվում է Կոդրի բարձունքում։ Նրա ընդհանուր մակերեսը (33792,09 հա) կազմում է երկրի տարածքի 1 %-ը։ Պարկի լանդշաֆտը ժայռոտ է՝ մասամբ ծածկված անտառներով։ Անտառածածկ տարածքները զբաղեցնում են պարկի 18,551 հեկտարը։ Տարածքը կտրատված է հովիտներով և կիրճերով։ Պարկի տարածքով հոսում է Ռեուտ գետը[2]։

Պարկը տեղակայված է չորս շրջանների տարածքում՝ Օրգեև, Ստրաշենսկի, Կալարաշ, Կրիուլյանսկ, և ներառում է 18 կոմունաների տարածք[3]։

Ազգային պարկի տարածքում աճում են ավելի քան 700 տեսակ անոթավոր բույսեր, ապրում է 109 տեսակի թռչուն, 41 տեսակ կաթնասուն։ 26 բուսատեսակ ընդգրկված է Մոլդովայի Կարմիր գրքում։ Հազվագյուտ տեսակներից պարկի տարածքում հանդիպում են եվրոպական անտառային կատու, անտառային կզաքիս, փոքր շահնարծիվ, սև ցին, սովորական իժ[4]։

Ազգային պարկի ստեղծման պատմություն խմբագրել

Այս տարածքում ազգային պարկ հիմնելու առաջին փորձը կատարվել է 1989-1991 թվականներին, սակայն այն հաջողությամբ չի պսակվել։ 2008 թվականից գաղափարը նորից շրջանառվել է Մոլդովայի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի (համագործակցել է ֆինանսապես) կողմից[4]։ 2013 թվականի հուլիսի 12-ին Մոլդովայի խորհրդարանը օրենք է ընդունել ազգային պարկ հիմնելու մասին։ Նրա նպատակն է եղել բույսերի ու վայրի կենդանիների, ինչպես նաև այս տեղանքում գտնվող բնապահպանական, գիտական, մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությունը[3]։ Մինչև Օրգեև ազգային պարկին հիմնադրումը Մոլդովան եղել է միակ երկիրը Եվրոպայում, որը չի ունեցել ազգային պարկ[5]։

Զբոսաշրջային հիմնական օբյեկտներ խմբագրել

Օրգեև ազգային պարկի զբոսաշրջային հիմնական գրավչություններն են Տրեբուժեն արգելոցը, Կուրկիի եկեղեցին, Ցիգենեշտ լանդշաֆտային արգելոցը, հնագիտական մի շարք հուշարձաններ, Ոսկե հորդայի ժամանակշրջանի Շեխր ալ Ջեդիդ քաղաքը, մոլդավական միջնադարյան քաղաքն իր ամրոցներով, հինգ վանքեր, ազնվականական չորս կալվածքներ, հետաքրքիր այլ օբյեկտներ[4]։

Մշակութային-բնական Հին Օրքեյ արգելոցը 2007 թվականից հավակնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկվելուն[6]։

Օրգեև պարկի տարածքում զբոսաշրջային մի քանի ուղղություններ կան, այդ թվում՝ ավտոմեքենաների, հեծանվորդների, արշավորդների և ալպինիստների համար[4]։

 
Ռեուտի հովիտ, Հին Օրքեյ, փորագրություն քարին

Իվանչա գյուղում գործում է Ժողովրդական արհեստների թանգարանը։ Պարկի տարածքում տեղակայված գյուղերում տարածում ունեցող արհեստներից այստեղ ներկայացված են մի շարք արհեստներ՝

  • փայտի փորագրություն
  • քարի փորագրություն
  • դարբնություն
  • շյուղերով գործում
  • կտավագործություն
  • դերձակություն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://lex.justice.md/viewdoc.php?action=view&view=doc&id=311614&lang=1
  2. 2,0 2,1 Marina Miron, Viorel Miron, Alexandru Rotaru Catalogul meșteșugurilor practicate on arealul Parcului Naţional «Orhei». — Chișinău: UNDP Moldova, 2013. — 62 с.
  3. 3,0 3,1 «Primul Parc Naţional Orhei va contribui la dezvoltarea comunităţilor locale și protejarea diversităţii biologice // Ministerul Mediului al Republica Moldova. — 12 Iulie 2013». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Harta turistică a Parcului Național Orhei
  5. «First National Park in Orhei Forests // Teleradio-Moldova. — 13 July 2013». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  6. The Cultural Landscape Orheiul Vechi // UNESCO

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրհեյ (ազգային պարկ)» հոդվածին։