Օսմանյան դրամատիկ թատերախումբ

Օսմանյան դրամատիկ թատերախումբ, հայ դերասաններից կազմված թրքախոս թատրոն։ Հիմնադրել է Արևելյան թատրոնի առաջատար դերասան Մարտիրոս Մնակյանը 1885-ին, Կոստանդնուպոլսում՝ որպես Արևելյան թատրոնի և Վարդովյան թատրոնի ավանդների շարունակողը։ Թատերախմբում էին Մարի Նվարդը, Գավիթ Թրյանցը, Պայծառ Ֆասուլաճյանը, Մանուկ Սիսակը, Գևորգ Հոլասը, Հարություն Ալեքսանյանը, Գոհարիկ Շիրինյանը, Զապել Հեքիմյանը, էդուարդ Չափրաստճյանը և ուրիշներ։ 1890-ական թթ. թատրոնը հասաաավել է Գատըգյ ուղում։ Բեմադրվել են Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը», Օ. Ֆելիեի «Գալիրսն», ժ. Օնեի «Գարբնոցապետը» են։ 1892-93-ին Մ. Մնակյանը փորձել է հայացնել թատրոնը՝ բեմադրելով Պետրոս Գուրյանի «Թատրոն կամ Թշվառներ», Արշակ Չոպան յանի «Մութ խավեր» և այլ գործեր։ 1895-ից Կոստանդնուպոլսում արգելվել են հայկական ներկայացումները։ 1903-04-ին խումբը շրջագայել է Զմյուռնիայում, Տրապիզոնում, Բուրսայում և այլուր։ Երիտթուրքական հեղափոխությունից (1908) հետո Մնակյանր բեմադրել է թուրք ժամանակակից հեղինակների գործերից։ Թատրոնր նպաստել է թուրք պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի զարգացմանը։ Փակվել է 1914-ին։

Օսմանյան դրամատիկ թատերախումբ
Տեսակթատերախումբ
Առաջատար դերասանՄարտիրոս Մնակյան
Երկիր Օսմանյան կայսրություն
Հիմնադրման ամսաթիվ1855
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։