Օսկար Ուայլդի անվան գրախանութ

«Օսկար Ուայլդ» (անգլ.՝ Oscar Wilde Bookshop), առաջին գրախանութը, որը նախատեսված է է գեյերի և լեսբուհիների գրականության համար[1][2]։ Խանութը բացվել է 1967 թվականին Կրեյգ Ռոդվելի կողմից, և կոչվել է ի պատիվ հայտնի գեյ գրող Օսկար Ուայլդին։ Ի սկզբանե տեղակայված էր Մերսեր սթրիթ, 291 հասցեով[3]։ 1973 թվականին նա տեղափոխվել է Գրինվիչ Վիիջ, Քրիստոֆեր սթրիթ[4]։

Չնայած հաճախորդների քչությանը, Ռոդվելը կտրականապես դեմ էր իր խանութում պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի վաճառքին[5][6]։ 1968 թվականի մարտին Ռոդվելը սկսել է հրատարակել «Պսալտըր» (անգլ.՝ Hymnal) ամենամսյա տեղեկագիրը[7]։ Չնայած Ռոդվելը չէր մասնակցում գեյերի և լեսբուհիների իրավունքների պայքարին, նա օգնում էր գեյ-ակտիվիստներին։ Առաջին հպարտության շքերթի կազմակերպիչների հավաքը` «Քրիստոֆեր սթրիթի ազատագրման օրը» տեղի է ունեցել նրա խանութում[8], իսկ սթոունվոլյան անկարգությունները գիշերը Ռոդվելը ապստամբներին զգուշացրել է որոգայթի մասին, որը հարևան փողոցում կազմակերպել էր ոստիկանությունը։

1993 թվականի մարտին, ստամոքսի քաղցկեղից մահանալուց երեք ամիս առաջ Ռոդվելը վաճառել է իր խանութը[9]։ 2003 թվականի հունվարի 19-ին, հայտարարվել է ֆինանսական խնդիրների պատճառով խանութի փակման մասին։ «Lambda Rising» գրախանութների ցանցի սեփականատերը գնել է խանութը, փրկելով այն փակվելուց[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Craig Rodwell Papers, 1940—1993, New York Public Library (1999). Retrieved on September 23, 2008.
  2. * Marotta, Toby, The Politics of Homosexuality (Boston: Houghton Mifflin, 1981) ISBN 0395313384
  3. Howard Smith’s Scenes column, Village Voice, March 21, 1968, Vol. XIII, No. 23 (March 21, 1968 — republished April 19, 2010) Արխիվացված Հունիս 30, 2010 Wayback Machine
  4. ««Last Minute Oscar Wilde Reprieve» Gay City News. January 31 — February 6, 2003. Vol. 2 — Issue 5». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  5. Duberman, Martin, Stonewall (New York: Dutton, 1993) ISBN 0452272068
  6. Pobo, Kenneth. Journalism and Publishing Արխիվացված 2008-09-28 Wayback Machine, GLBTQ Encyclopedia Արխիվացված 2005-03-17 Wayback Machine (October 13, 2007). Retrieved on September 23, 2008.
  7. Howard Smith’s Scenes column, Village Voice, March 21, 1968, Vol. XIII, No. 23 (March 21, 1968 — republished April 19, 2010) Արխիվացված Հունիս 30, 2010 Wayback Machine Retrieved June 16, 2010.
  8. Sargeant, Fred. «1970: A First-Person Account of the First Gay Pride March.» The Village Voice. June 22, 2010. Արխիվացված 2015-06-08 Wayback Machine Retrieved January 3, 2011.
  9. Craig L. Rodwell, 52, Pioneer for Gay Rights New York Times obituaries (June 20, 1993). Retrieved July 25, 2011.
  10. Santora, Marc «Plot Twist for a Gay Bookstore: The Last Chapter Actually Isn’t» New York Times February 4, 2003 Retrieved January 3, 2011.

Արտաքին հղումներ խմբագրել