Դիլեք Օջալան
Դիլեք Օջալան (հոկտեմբերի 3, 1987, Ուռհա, Թուրքիա), քրդական ծագմամբ թուրք քաղաքական գործիչ, Քրդական բանվորական կուսակցության և քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանի զարմուհին։
Դիլեք Օջալան թուրքերեն՝ Dilek Öcalan | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Ուռհա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Մերսինի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ և Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ |
Կուսակցություն | Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն |
Կենսագրություն խմբագրել
Դիլեք Օջալանը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 3-ին, Ուռհա քաղաքում։ Նրա մայրը՝ Ֆաթմա Օջալանը հանդիսանում է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի քույրը։ Կուսակցությունը զինված պարտիզանական ազատագրական քրդական կազմակերպություն է, որը հանդես է գալիս քրդերի իրավունքների ընդլայնման օգտին՝ ընդհուպ մինչև անկախ քրդական պետության ստեղծումը։
Դելեքն ավարտել է համալսարանի տուրիզմի ֆակուլտետը[1]։ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին Դելեքն այցելել է Իմրալի կղզում ցմահ դատապարտված մորեղբորը, որից հետո նա մանրամասն նկարագրվել է նրանց միջև եղած զրույցը։
Դիլեք Օջալանը առաջին անգամ քաղաքականության մեջ է մտել 2012 թվականին․ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության երրորդ համագումարի ժամանակ նա ընտրվել է կուսակցության գործադիր անդամ[2]։
2015 թվականի հունիսին Դիլեքն ընտրվել է Ազգային ժողովի անդամ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, ինչը բացասական արձագանք է ստացել թուրք ազգայնականների[3] և Աբդուլլահ Օջալանի ազգականների կողմից[4][5]։
2018 թվականի մարտի 1-ին Դիլեք դատապարտվել է երկու տարի, վեց ամիս ազատազրկման՝ հուղարկավորության ժամանակ ահաբեկչության քարոզչություն տարածման համար[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Reuters (2015 թ․ հունիսի 24). «Dilek Öcalan, niece of jailed Kurdish leader, enters Turkish parliament». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ dilek öcalan DİLEK ÖCALAN dilek ocalan DILEK OCALAN dilek ocalan biyografisi biyografi
- ↑ HDP’den MHP’ye Dilek Öcalan tepkisi — Politika Haberleri — Radikal
- ↑ Öcalan ailesi birbirine düştü - Cumhuriyet Türkiye Haberleri
- ↑ Mehmet Öcalan’dan yeğeninin adaylığına tepki — Gündem Haberleri
- ↑ SCF (2018 թ․ մարտի 1). «Turkish court sentences pro-Kurdish HDP deputy Öcalan to 2.5 years for terror propaganda». Stockholm Center for Freedom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- MP profile on the Grand National Assembly website
- Collection of all relevant news items at Haberler.com
- Interview zu ihrem Leben mit Dilek Öcalans auf Türkisch erschienen in der Zeitung der PKK Yeni Özgür Politika und auf Firatnews Agency