Օուլավյուր Յոուհան Սիգուրդսոն

իսլանդացի արձակագիր, բանաստեղծ

Օուլավյուր Յոուհան Սիգուրդսոն (իսլ.՝ Ólafur Jóhann Sigurðsson, սեպտեմբերի 26, 1918(1918-09-26)[1] - հուլիսի 30, 1988(1988-07-30)[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի արձակագիր, բանաստեղծ։

Օուլավյուր Յոուհան Սիգուրդսոն
Ólafur Jóhann Sigurðsson
Ծնվել էսեպտեմբերի 26, 1918(1918-09-26)[1]
Վախճանվել էհուլիսի 30, 1988(1988-07-30)[1] (69 տարեկան)
Վախճանի վայրՌեյկյավիկ, Իսլանդիա
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Իսլանդիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հլիդում (Հարդահրեպուր)։ Բանաստեղծությունների համար արժանացել է Հյուսիսային միության մրցանակի։ Գրականություն է մտել որպես նովելիստ. առաջին գիրքը՝ «Կարապի լճի մոտ» (1934), երեխաների մասին ինքնակենսագրական պատմվածքների ժողովածու է։ 1935 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների երկրորդ գիրքը՝ «Ամառվա երեկոյին»։ Գրողը հրատարակել է պատմվածքների մոտ տասը ժողովածու, այդ թվում՝ «Ճյուղեր զոհասեղանի վրա» (1942), «Հայելին ու թիթեռները» (1947), «Ուղեխաչքի մոտ» (1955)։ Վեպերից են «Ագարակի ստվերները» (1936), «Գարնանային ցրտահարությունների մոլորակը» (1951), «Երկրի գույների խաղը» (1947, ռուսերեն թարգմանությունը՝ 1961) վիպակում առանձնապես վառ կերպով է արտահայտվում գրողի ինքնօրինակ քնարականությունը։ Իր գործերում հաճախ վեր է հանում ստեղծագործական խնդիրները. «Այնտե՞ղ գնալ արդյոք» (1940) հեղինակի մտադրված եռերգության երկու մասը՝ «Ժամացույցի մեխանիզմ» (1955) և «Խաբկանք» (1977), և «Բույնը» (1972) վիպակը[2]։

Հալդոր Ստեֆաունսոնը հայերեն խմբագրել

  • Պատմվածք զարթուցիչի մասին; Հանդիպում ճանապարհին։ Իսլանդական նովելներ, Ե., Սովետական գրող, էջ 178-205։ Ռուսերենից թարգմ.՝ Ռոզա Ջանոյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Իսլանդական նովելներ, Ե., Սովետական գրող, էջ 269։