Օշան ծառանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Թելուկազգիներ
Ցեղ Օշան
Տեսակ Օշան ծառանման
Լատիներեն անվանում
Salsola dendroides
Pali

Օշան ծառանման (լատին․՝ Salsola dendroides), թելուկազգիներ ընտանիքի, օշան ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Կիսաթուփ է 75 —150 սմ բարձրությամբ, հուրանանման ճյուղավորված, երիտասարդ ճյուղերը աղվամազապատ են, հաստ ու կարճ ցողունով (5 — 10 սմ բարձրությամբ), երկարավուն, գանգրամազմզուկապատ միամյա շիվերով։ Ամբողջ բունը ունի բաց կանաչ գունավորում։ Տերևները հասուն ճյուղերի վրա կարճ են, օվալա-եռակող, գրեթե մերկ։ Երիտասարդ տերևները մանր են, 5—6 մմ երկարությամբ, գլանաձև, գծանման, մսալի, բթավուն, հիմքում մի փոքր լայնացած, խիտ աղվամազով ծածկված, վաղ թափվող։ Ծաղիկները հավաքված են խիտ ու լայն, հուրանանման ծաղկաբույլերում։ Ծաղկապատի տերևիկները ձվաձև են, թաղանթանման։ Պտղաբերելու ժամանակ դրանք վերածվում են դեղնավուն, վարդագույն, հազվադեպ արծաթասպիտակ թևիկների։ Սպին տափակ է, հաստավուն։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արարատյան դաշտում (Կարմրաշեն, Էջմիածին, Երասխահուն), Մեղրիում։ Հայաստանից դուրս աճում է Կովկասում, Եվրոպայում, Իրանում, Միջին Ասիայում։ Հանդիպում է թեթևակի աղակալած կավահողերում։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները 23 —25, 27 —28[1]::

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 222։