Օշան Օշեի

բույսերի տեսակ
Օշան Օշեի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Salsoloideae
Տրիբա Caroxyleae
Ցեղ Kaviria
Տեսակ Օշան Օշեի (K. aucheri)
Միջազգային անվանում
Kaviria aucheri

Օշան Օշեի (լատին․՝  Salsola aucheri), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Կարճ փայտացած ճյուղերով և ճյուղավորված կոտրատվող միամյա ընձյուղներով կիսաթփիկ է։ Ցողունները և տերևները ծածկված են ուղիղ կարճ առսեղմ մազիկիներով։ Տերևների երկարությունը 20-25 մմ է, կիսագլանիկանման։ Ծաղկապատի մասերը ունեն 6 մմ երկարություն, թաղանթային են, նշտարաձև վերևում՝ սրացած, պտղի ժամանակ սևավուն-ծիրանագույն թևերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արևշատ, Զովաշեն, Վեդի, Շահումյան, Երասխ լեռնաշղթա)։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային Իրանում, Թուրքմենստանում և Աֆղանստանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակը 800-1200 մ բարձրությունների վրա, քարքարոտ, գիպսակիր, կավային և չոր աղակալած լանջերին, կիսաանապատում։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան Օշեի» հոդվածին։