Օշակ մերկ

բույսերի տեսակ
Օշակ մերկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Օշակ (Dorema)
Տեսակ Օշակ մերկ (D. glabrum)
Միջազգային անվանում
Dorema glabrum

Օշակ մերկ (լատին․՝ Dorema glabrum), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Մոնոկարպիկ բազմամյա մերկ խոտաբույս է, ունի մինչև 2 մ բարձրություն։ Ստորին տերևների ծայրային մասերը ձվաձև են, 3-6 սմ երկարությամբ։ Հովանոցները պարզ են, գտնվում են կարճ կոթերի վրա և ունեն 9-12 ճառագայթ։ Ծածկոցը բացակայում է։ Պսակաթերթերը դժգույն դեղին են։ Պտուղներն ունեն 5-8 մմ երկարություն, էլիպսաձև են, մեջքի կողմից սեղմված։ Եթերայուղատու խողովակները ակոսիկներում միայնակ են։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխ, Զովաշեն)։ Հանդիպում է նաև Նախիջևանում։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա, քարքարոտ, կավային, գիպսակիր լանջերին, աղակալված տեղերում, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 100 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս։ Աճելավայրերի տարածքում իրականացվում է ինտենսիվ տնտեսական գործունեություն։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.