«Օշական»՝ թունդ տեսակավոր գինի։

Օշական

Մշակվում է 1939 թվականից, Երևանի գինու կոմբինատում, ոսկեհատ (խարջի) և ճիլար խաղողների փոփոխակներից, առնվազն 20% շաքարայնությամբ։ Թնդությունը՝ 19.5 ծավալային%, շաքարայնությունը՝ 4-5%, տիտրվող թթվությունը՝ 4.5-5.5գ/լ։ Ունի թեյի գույն, տարեկանի թարմ հացի համ, մադերային գինիներին հատուկ բուրմունք։ Հնացման ընդհանուր ժամկետը 4 տարի։

ԽՍՀՄ Համամիութենական և միջազգային մրցույթներում «Օշական»-ին շնորհվել է ութ ոսկե և չորս արծաթե մեդալ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։