Երեմիա Օշականցի

հայ հոգևորական
(Վերահղված է Օշականցի Երեմիաից)


Երեմիա արքեպիսկոպոս Օշականցի (, Օշական, Հայաստան - հունիսի 23 (հուլիսի 4), 1781), հայ հոգևորական գործիչ, Էջմիածնի միաբան, գրիչ (գրագիր, նոտար), ծաղկող[1]։

Երեմիա Օշականցի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Երեմիա արքեպիսկոպոս Օշականցի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Կենսագրություն խմբագրել

Երեմիա Օշականցին եղել է իր ժամանակի նշանավոր գրագիր-նոտարներից, ով աչքի էր ընկել նաև «ծաղկողական» արվեստում և արժանացել Ամենայն Հայոց կաթողիկոսներ Սիմեոն Ա Երևանցու (1763-1780) և Ղուկաս Ա Կարնեցու (1781-1799) թղթերը, հավանաբար՝ կոնդակները, նամակները ու տարաբնույթ գրագրությունները գրելու, նաև նկարազարդելու պատվին։ Նա այն եզակի նկարազարդող-ծաղկող հոգևորականներից է, որի՝ հիշյալ մասնագիտությանը տիրապետելը վկայում է նաև նրա տապանագիրը։

Մատենագրական վաստակը խմբագրել

Երեմիա Օշականցու մասին մեզ հասած տեղեկությունները հիմնականում իր իսկ ընդօրինակած և ծաղկած ձեռագրերի հիշատակարաններից են, որոնցից երևում է, որ նա ընդօրինակել ու ծաղկել է դեռևս սարկավագության տարիներին։

Տապանագիր խմբագրել

Երեմիա Օշականցու օրորոցաձև տապանաքարը գտնվում է Էջմիածնի միաբանական գերեզմանոցում, որն ունի 7 տողանի չափածո արձանագրություն։ Տապանագրում Երեմիա Օշականցին հիշատակվում է իբրև «․․․գրագիր յոյժ վարժ և արի, նրբարուեստ ծաղկօղ թղթոցն վեհի․․․»․

 

ԸՆԴ ԱՅՍՈՒ ՎԻՄՈՎ ՄԱՐՄԻՆՆ ԱՄՓՈՓԻ, ԵՐԵՄԻԱՅԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ,
ՈՐ ԲԸՆԻԿ ՏԵՂԵԱՒ ԷՐ ՅՕՇԱԿԱՆՑԻ, ՄԻԱԲԱՆ ԳԱՀԻՍ ԵՒ ԱՅՐ ՊԻՏԱՆԻ,
ԶԻ ԷՐ ԳՐԱԳԻՐ ՅՈՅԺ ՎԱՐԺ ԵՒ ԱՐԻ, ՆՐԲԱՐՈՒԵՍՏ ԾԱՂԿՕՂ ԹՂԹՈՑԸՆ ՎԵՀԻ
ԵՒ ՄԵԾԻ ՎԵՀԻՆ Տ Է Ր ՍԻՄԷՕՆԻ, ԷՐ ԾԱՌԱՅ ՆԱԵՒ ՕՐՀՆԱԾՆԻ ՈՐԴԻ,
ՈՐՈՒՄ ԳԹԱՍՑԻ ՓՐԿԻՉՆ ԱՄԵՆԻ, ԱՌՆԵԼՈՎ ԱՐԺԱՆ ՏԵՍՈՅՆ ԻՒՐ ԲԱՐԻ
ՏԱԼՈՎ ԺԱՌԱՆԳԵԼ ԸԶԿԵԱՆՍՆ ԱՆՁԿԱԼԻ ԵՒ ՊԱՐԱԿՑԵԼՈՎ ՍՐԲ[Ո]ՑՆ ԳԸՆԴԻ
Ի ԹՎԻՆ ՌՄԼ. (1781), Ի ՅՈՒՆԻՍԻ ԻԳ. (23)1:

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Գրիչ, ծաղկող Երեմիա Օշականցին եւ նրա տապանագիրը», Արսեն Հարությունյան, «Վէմ» համահայկական հանդես, մարտ, 2014․
  2. «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատան արձանագրությունների վերծանություն», Արարատ սարկավագ Գափոյան (ավարտաճառ), Ս. Էջմիածին, 1998, էջ 101․