Օննիկ Պերպերյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Օննիկ Ռեթեոսի Պերպերյան (նոյեմբերի 11, 1888[2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 26, 1959), հայ կոմպոզիտոր, դիրիժոր։
' | |
---|---|
Բնօրինակ անուն | Օննիկ Պերպերյան |
Ծնվել է | 1888 նոյեմբերի 11 Կ․ Պոլիս |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 26, 1959 Փարիզ) | (տարիքը 70)
Գերեզման | Հայ մտավորականների դամբարան[1] |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Լոզանի համալսարան |
Բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ Ռեթեոս Պերպերյանի որդին, երաժշտագետ, մանկավարժ, խմբավար Շահան Պերպերյանի եղբայրը։
Կենսագրություն Խմբագրել
1909 թվականին ավարտել է Լոզանի համալսարանը, 1912 թվականին Փարիզում աշակերտել Վ. դ'Էնդիին։ 1919 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, 1922 թվականին տեղափոխվել Կահիրե, 1938 թվականից հաստատվել է Փարիզում։ Գրել է ութ բալետ, սիմֆոնիկ երգեր՝ «Հայկական սիմֆոնիա», «Հայկական պատարագ», «Նարեկ», առանձնահատուկ տեղ է գրավում 5-րդ՝ «Հայրենիք» սիմֆոնիան։ Հեղինակ է նաև ջութակի, դաշնամուրի կոնցերտների, մեներգերի, խմբերգերի, դաշնամուրային պիեսների․ լարային նվագախմբի համար կատարել է Կոմիտասի խմբերգերի փոխադրումներ։ Իբրև դիրիժոր հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում՝ կատարելով եվրոպական դասականների, հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Արմեն Տիգրանյան, Շահան Պերպերյան, Արամ Սաթյան) և սեփական ստեղծագործությունները։
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Օննիկ Պերպերյան(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 279)։ |