Օնիկ Խնկիկյան

հայ պատմաբան, հնագետ

Օնիկ Սարգսի Խնկիկյան (մարտի 12, 1940(1940-03-12), Բուրգաս, Բուլղարիա - նոյեմբերի 16, 2021(2021-11-16), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1998):

Օնիկ Խնկիկյան
Ծնվել էմարտի 12, 1940(1940-03-12)
ԾննդավայրԲուրգաս, Բուլղարիա
Մահացել էնոյեմբերի 16, 2021(2021-11-16) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1966)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1998)
Մասնագիտությունպատմաբան և հնագետ

Կենսագրություն խմբագրել

Օնիկ Խնկիկյանը ծնվել է Բուրգասում։ 1966 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ 1988-1996 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի, 1997-1998 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2005 թվականից՝ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դասախոս։

Աշխատությունները վերաբերում են Հայաստանի բրոնզի դարաշրջանի արհեստներին, Սյունիքի բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների քննությանը։ Համահեղինակ է «Հին Շիրակավան. 1977-1981 թվականների պեղումների արդյունքները» աշխատության (2002)[1][2][3]:

Մշակել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվող Ճոչ-Տարից 1989 թվականին հայտնաբերված մ.թ.ա. 7-րդ դարի ուրարտական բրոնզե գոտին[4]։

«Հայկական լեռնաշխարհի հյուսիսային տարածքները մ. թ. ա. VII-VI դդ» գրքի հեղինակն է։ Տպագրվել է հետմահու։

Մահացել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։

Երկեր խմբագրել

  • Արհեստները բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1977
  • Syunik during the bronze and iron ages, N. Y., 2002.
  • Հայաստանի հնագիտություն (Հին քարի դարից մինչև Վանի թագավորության անկումը)։ Երևան, 2009[5]։
  • Հայկական լեռնաշխարհի հյուսիսային տարածքները մ. թ. ա. VII-VI դդ,, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2021, 236 էջ +1 քարտեզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Շիրակավանի մ. թ. ա. VII-VI դդ. դամբարանները(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Խնկիկյան, Օնիկ Սարգսի,"'». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  4. «Գոտի Ուրարտական - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  5. «Հայաստանի հնագիտություն (Հին քարի դարից մինչև Վանի թագավորության անկումը)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.