Օնդրեյովի աստղադիտարան
Օնդրեյովի աստղադիտարան (չեխ․՝ Observatoř Ondřejov, ՄԱՄ կոդը՝ 557), Չեխիայի Գիտությունների Ակադեմիայի աստղագիտական ինստիտուտի աստղադիտարան։ Գտնվում է Օնդրեյով գյուղի մոտ, մայրաքաղաք Պրահաից 35 կմ հարավ-արևելք։ Այստեղ տեղադրված է 2 մետրանոց աստղադիտակ, որը ամենամեծն է Չեխիայում։
Օնդրեյովի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Ondřejov 2-m telescope?, Ondřejov radio telescope? և Ondřejov 0.65-m telescope? |
Կառավարող | Astronomical Institute of Czech Academy of Sciences? |
Աստղադիտարանի կոդ | 557 |
Երկիր | Չեխիա |
Վայր | Ondřejov? և Կենտրոնաչեխական շրջան |
ԲԾՄ | 500 մետր |
Հիմնադրվել է՝ | հունվարի 21, 1898[1] |
Կայք | asu.cas.cz |
Ondřejov Observatory Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱստղադիտարանի շինությունը կառուցվել է 1898 թվականին, չեխ սիրող աստղագետ Յոզեֆ Յան Ֆրիչի կողմից, որպես մասնավոր աստղադիտարան։ 1928 թվականի հոկտեմբերի 28-ին նա նվիրաբերեց կառույցը Չեխոսլովակիային, պետության անկախության տասնամյակի առթիվ[2]։ Աստղադիտարանը տեղակայված է ծովի մակերևույթից 500 մ բարձրության վրա, և հեռու է մայրաքաղաքի օդի և լույսի աղտոտումներից։ Մինչև 1953 թվականին Չեխոսլովակիայի Գիտությունների Ակադեմիայի հիմնումը աստղադիտարանը կառավարվում էր Կարլի համալսարանի կողմից։
1967 թվականին աստղադիտարանում տեղադրվել 2 մետրանոց աստղադիտակը, այն ժամանակ այդ աստղադիտակը աշխարհում մեծությամբ յոթերորդն էր։ Այժմ այն Չեխայում առկա ամենամեծ աստղադիտակն է, իսկ աշխարհում երկրորդ հարյուրյակի մեջ է գտնվում[3]։
Աստղադիտարանում են հայտնաբերվել բազմաթիվ աստերոիդներ։ Աստղադիտարանում են հայտնաբերվել ավելին քան 700 փոքր մոլորակներ [4]։ Այս աստերոիդների հիմնական մասի հայտնաբերումը Փոքր մոլորակների կենտրոնի կողմից վերագրվում է նրանց հայտնաերող գիտնականներին, սակայն մնացած 23 աստերոիդները վերագրված են ուղղակի "Օնդրեյովին" (աստղադիտարանին)[5]։
Հիմնական գոտու (7204) Օնդրեյով աստերոիդը, որը հայտնաբերել է Պետր Պրավեցը 1995 թվականին, անվանվել է գյուղի անունով, որտեղ գտնվում է աստղադիտարանը[6]։
Աստղադիտարանի գործիքներ
խմբագրել- 2 մ Ցեյս Կասսգրեյն աստղադիտակ
- 65 սմ Ռիչի-Կրետյեն աստղադիտակ (նման է Ցեյս-600-ին)
- 8 դյույմանոց BART - MEADE
- 10 մ արևային ռադիոաստղադիտակ
- Մետեորային ռադիոաստղադիտակ
- Պատմական (զույգ) աստղադիտակ
Հետազոտությունների ուղղություններ
խմբագրել- Աստերոիդների հետազոտություններ
- М31 գալակտիկայում Նոր աստղերի որոնում
- Բոլիդների դիտարկումներ
- Արեգակի ռադիոդիտարկումներ
Նվաճումներ
խմբագրել- Հայտնաբերվել է 652 աստերոիդ 1994-ից 2008 թվականները[7]
- Կատարվել և հրապարակվել է 47084 աստրոմետրիկ դիտարկումների արդյունքներ 1981-ից 2011 թվականները[8]
- (66391) 1999 KW4 աստերոիդի կրկնակի լինելու փաստի հաստատում
- Եվրոպական բոլիդների ցանցի ղեկավարում
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Այս պահին աստղադիտարանը 27-րդն է աշխարհի աստղադիտարանների շարքում, հայտնաբերված աստերոիդների քանակով[7]
- Ապոլոն-17 տիեզերանավի կապիտան Յուջին Սերնանը իր հետ Լուսին էր տարել Չեխոսլովակիայի դրոշը, քանի որ իր նախնինները ծնունդով այդ երկրից էին։ Թռիչքից հետո նա փոխանցել է դրոշը Չեխաիայի Գիտությունների Ակադեմիայի աստղագիտական ինստիտուտ Օնդրեյովում։
Պատկերասրահ
խմբագրել-
10 մետրանոց արևի հոսքի մոնիտոր Օնդրեյովում
-
10 մ ռադիոաստղադիտակը
-
65 սմ աստղադիտակի գմբեթը
-
2 մ աստղադիտակի գմբեթը
-
Արևային աստղադիտակ
-
Արևային աստղադիտակը ծածկով
-
Հորիզոնական արևային սպեկտրոգրաֆ
-
Կենտրոնական մասը Յոզեֆ Յան Ֆրիչ տան հետ
-
Ռոբոտացվախ BART աստղադիտակը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.astro.cz/clanky/ostatni/astronomicka-observator-v-ondrejove-byla-pred-90-lety-odevzdana-statu.html
- ↑ Dorschner, J., & Löffler, G., Astronomy, a Popular History, (New York City: Van Nostrand Reinhold, 1975).
- ↑ «Největší dalekohled v Česku vznikl před 50 lety se štěstím. Teď zkoumá vzdálený vesmír». Aktuálně.cz (չեխերեն). 2017 թ․ օգոստոսի 23.
- ↑ «Numbered asteroids discovered at Ondřejov». Ondřejov Obsrevatory. 2016 թ․ մարտի 1. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ /MPDiscsNum.html «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Schmadel, Lutz D. (2007). Dictionary of Minor Planet Names – (7204) Ondřejov. Springer Berlin Heidelberg. էջ 583. ISBN 978-3-540-00238-3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 7,0 7,1 Minor Planet Discovery Sites, Ondrejov
- ↑ Աստղադիտարանի բոլոր աստրոմետրի դիտարկումները ՓՄԿ-ի տվյալների շտեմարանում