Օհմմետր
Օհմմետր (օհմ + հին հունարեն՝ μετρεω մետր), օմաչափ, էլեկտրական ակտիվ դիմադրությունների չափման սարք՝ անմիջական հաշվանքով։
Չափումների ընդգրկույթից կախված տարբերում են՝
- միկրոօհմմետրեր,
- մեգօհմմետրեր,
- տերաօհմմետրեր։
Մագնիսա-էլեկտրական չափիչ մեխանիզմով պարզագույն օհմմետրում իրականացվում է վոլտմետրամպերմետրի մեթոդը։ Լայն տարածում են գտել թվանշանային օհմմետրերը, որոնց մուտքային շղթան չափիչ կամրշակ է։
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |