Օկոմի
Օկոմի, ավան Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Բասեն գավառում, իսկ ավելի ուշ գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Ստորին Բասենում, Հասանկալա գյուղաքաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, Արաքսի ձախակողմյան Ուգում վտակի ափին։
Պատմություն
խմբագրելԺամանակին եղել է նշանավոր ավան Մեծ Հայքում։ XI դարում ունեցել է ավելի քան 30 000 բնակիչ։ 1021 թվականին Օկոմին ավերվել է Բյուզանդիայի Վասիլ կայրի ձեռքով։
Ըստ ուրարտական սեպագիր արձանագրությունների Կարս-Թորթում ճանապարհով անցնելիս այս բնակավայրով է անցել Մենուա թագավորը։
Ըստ Արիստակես Լաստիվետցու (XI դար) 1056 թվականին Օկոմին ենթարկվել է սելջուկ-թուրքերի ավերածություններին, որից հետո բնակավայրը վերածվել է անշուք գյուղի։
1829-1830 թվականներին գյուղի հայ բնակչության մի մասը գաղթել և հաստատվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։
Բնակչություն
խմբագրել1878 թվականին ուներ 23 տուն` 161 հայ և 12 տուն` 84 թուրք, 1909 թվականին՝ 31 տուն հայ և 19 տուն թուրք բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Կրթություն
խմբագրել1870-ական թվականներին ուներ երկսեռ ուսումնարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ, Վերին Բասենի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 469
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն