Իցկոատլ Օկամպո (անգլ.՝ Itzcoatl Misael Ocampo; մարտի 20, 1988(1988-03-20) - նոյեմբերի 28, 2013(2013-11-28)), մեքսիկական ծագում ունեցող ամերիկացի սերիական մարդասպան, ով 2011 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2012 թվականի հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Օրինջ շրջանի (Կալիֆոռնիայի նահանգ) տարբեր քաղաքներում վեց անտունների սպանություններից շարք է կատարել։ Ձերբակալությունից հետո Օկամպոն կալանքի տակ էր գտնվում «Orange County Jail» շրջանային բանտում։ 2013 թվականի նոյեմբերի 27-ին նա անազատության մեջ գտնվելով լվացող նյութերի մեծ չափաբաժին է ընդունել, որը առաջացրել է օրգանիզմի թունավորում, ինչի հետևանքով էլ կորցրել գիտակցությունը։ Օկամպոն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ սուր թունավորման բարդությունների պատճառով մահացել է հաջորդ օրը[1][2]։

Իցկոատլ Օկամպո
Պատկեր
Ծննդյան ամսաթիվմարտի 20, 1988(1988-03-20)
Մահվան ամսաթիվնոյեմբերի 28, 2013(2013-11-28) (25 տարեկան)
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Իցկոատլ Օկամպոն ծնվել է 1988 թվականի մարտի 20-ին Մեքսիկայի տարածքի Մեխիկո քաղաքում[3][4]։ Եղել է ընտանիքի երեք երեխաներից ավագը։ Կարճ ժամանակ անց, նրա ծնունդից հետո, ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ։ Նրանք կանգ են առել Յորբա Լինդա քաղաքում, որտեղ նրա հայրը, լինելով որակավորված իրավաբան, գտել է բարձր վարձատրվող աշխատանք և կացարան վարձել։ Իցկոատլի ծնողները վարում էին օրինապահ ապրելակերպ, խնդիրներ չունեին օրենքի և վատ սովորությունների հետ, որոնք բացասաբար են ազդում երեխաների կյանքի, առողջության և ընտանիքի բարեկեցության վրա, ինչի շնորհիվ Օկամպոն մեծացել է սոցիալապես բարեկեցիկ միջավայրում՝ առանց հոգեթերապևտիկ իրավիճակների և հետևանքների[5]։

12 տարի Կալիֆոռնիայում բնակվելուց հետո Իցկոաթլը և նրա ընտանիքի մյուս անդամները անցել են բոլոր իրավական ընթացակարգերը և ստացել ԱՄՆ քաղաքացիություն[6]։ Օկամպոն հաճախել է Անահայմ քաղաքի Esperanza High School դպրոց, որն ավարտել է 2006 թվականին։ Դպրոցական տարիներին նա հայտնի է եղել որպես սանգվինիկ խառնվածքին պատկանող մարդ, ինչի շնորհիվ բազմաթիվ ընկերներ է ունեցել և շրջանում հայտնի է դարձել։ Նրա անձի ձևավորման վրա ուժեղ ազդեցություն են ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները, ինչի հետևանքով հետագա տարիներին սկսել է հետաքրքրվել քաղաքականությամբ, դարձել ԱՄՆ Հանրապետական կուսակցության և Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության կողմնակից։ Դպրոցն ավարտելուց հետո Իցկոատլ Օկամպոն իր դպրոցական ընկերոջ՝ Կլաուդիո Պատինոն հետ միասին զինվորագրվել է ԱՄՆ բանակում։ Ընդգրկվել է կորպուսի ծովային հետևակայինների շարքում։ 2006 թվականի հուլիսից գտնվել է Սան Դիեգոյի օկրուգում տեղակայված «Քեմփ-Փենդլթոն» ռազմակայանում, որից հետո ուղարկվել Միսսուրի նահանգի տարածքում գտնվող «Ֆորտ Լեոնարդ Վուդ» ռազմակայան, որտեղ էլ միացել է առաջին բժշկասանիտարական գումարտակի 15-րդ գնդին, որի կազմում 2008 թվականին մեկնել է Իրաքյան պատերազմի։ Օկամպոն չի մասնակցել մարտական գործողություններին։ Նա զինվորական ծառայություն է անցել ստորաբաժանումում, որի հիմնական պարտականությունը տարբեր միավորումների անձնակազմի բժշկական ապահովումն էր, ինչպես նաև զոհված ամերիկացի զինվորների և ամերիկացիների հետ դաշնակից ռազմական անձնակազմի և քաղաքացիական անձանց որոնումը, նույնականացումը, փոխադրումն ու հուղարկավորությունը, ինչի շնորհիվ նա տեսել է սպանվածների բազմաթիվ մարմիններ։ Իրաքում Օկամպոն անցկացրել է ութ ամիս, ինչի համար հետագայում պարգևատրվել է «Իրաքյան արշավի համար», «ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմին մասնակցելու համար» և «ազգային պաշտպանության ծառայության համար» մեդալներով, որից հետո վերադարձել է ԱՄՆ, որտեղ ծառայությունը շարունակել է «Քեմփ-Փենդլթոն» բազայում[7][8]։

Այս ժամանակահատվածում, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, նրա հայրը կորցրել է աշխատանքը։ Նյութական դժվարությունների հետևանքով ընտանիքը կորցրել է կացարանը, իսկ հայրը սկսել է զբաղվել թմրանյութերով և սկսել թափառաշրջիկ կենսակերպ վարել, որից հետո Օկամպոյի մայրը բաժանվել է նրանից և եղբորն ու քրոջը տարել հարազատների մոտ։ 2010 թվականի հուլիսին Իցկոաթլ Օկամպոն զորացրվել է ԱՄՆ բանակի շարքերից և վերադարձել Յորբա-Լինդա։ Իրաքյան պատերազմից վերադառնալուց հետո նրա մոտ ի հայտ են եկել սկսել է հոգեկան խանգարման նշաններ և դեվիանտ վարքագիծ։ Օկամպոյի հոգեկան վիճակի վատթարացման համար ծանր տրավմատիկ գործոն է հանդիսացել նրա մտերիմ ընկերոջ՝ 22-ամյա Կլաուդիո Պատինոյի մահը, ով զոհվել էր 2010 թվականի հունիսի 22-ին Աֆղանստանի պատերազմում՝ Գիլմենդի նահանգում մարտական գործողությունների ընթացքում։ Ընկերոջ մահից հետո Օկամպոն դեպրեսիայի մեջ է ընկել։ Նա տառապում էր գլխացավից, ձեռքերի դողից և չարաշահում ալկոհոլը։ Հետագա երկու տարիների ընթացքում Իցկոատլ Օկամպոն չի կարողացել սոցիալապես հարմարվել հասարակական կյանքին, ինչի շնորհիվ խնդիրներ է ունեցել աշխատանքի տեղավորման և հաղորդակցման հետ, ապրել է հարազատների խնամքի տակ և գիտակցաբար հրաժարվել է հոգեբանական օգնությունից։ 2011 թվականի վերջին նրա հոգեկան վիճակը կտրուկ վատացել է, և նրա մոտ ի հայտ են եկել իպոխոնդրիայի և կլինիկական զառանցանքի նշաններլ[9][10][11][12]

Սպանությունների շարք խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 25-ին Իթցկոատլ Օկամպոն ներկայացել է իր նախկին համադասարանցի 24-ամյա Էդեն Գերրերի տան շեմին, որտեղ այդ պահին գտնվել է Էդենի մայրը՝ 53-ամյա Ռաքել Էստրադան և ավագ եղբայրը՝ 34-ամյա Հուան Գերրերան։ Այցի ընթացքում Օկամպոն նրանց վրա հարձակում է գործել, որի արդյունքում դանակահարել է Ռաքել էստրադային և նրա որդուն՝ Հուանին, նրանց պատճառելով համապատասխանաբար 30 և 60 հարված։ Սպանությանը ականատես են եղել հարեևանները, ովքեր ոստիկանությանը հայտնել են հանցագործի արտաքին նկարագրությունը և հագուստի մանրամասները, որոնց հիման վրա որպես մարդասպան նույնականացվել է Էդեն Գերրերան, ով արտաքինի նմանություններ է ունեցել Օկամպոյի հետ և ձերբակալվել մի քանի ժամ անց։ Չնայած այն հանգամանքին, որ հարցաքննության ընթացքում Գերրերան հերքել է մոր և եղբոր սպանության մեջ ներգրավվածությունը, նա դարձել է սպանությունների հիմնական կասկածյալը և նրա հասցեին կասկածները սաստկացել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ ողբերգությունից առաջ սոցիալական կանֆլկտի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ[13]։

Նույն թվականի դեկտեմբերի 21-ի երեկոյան Օկամպոն գտնվել է Պլասենտիա քաղաքում, որտեղ առևտրի կենտրոններից մեկի ավտոկայանատեղիում հարձակում է գործել 53-ամյա անտուն Ջեյմս Մաքգիլվեյի վրա, որի ընթացքում դանակահարել է նրան։ Սպանության պահին Օկամպոն հայտնվել է տեսահսկման խցիկների տեսագրության մեջ, ինչի շնորհիվ ոստիկանությունը կազմել է նրա ֆոտոռոբոտը[14]։

2011 թվականի դեկտեմբերի 28-ին Իցկոաթլը հերթական սպանությունն է կատարել։ Զոհ Է դարձել Լլոյդ Միդդո անունով 42-ամյա անտուն մի մարդ, որն ապրում էր Անահայմ քաղաքի տարածքում Սանտա Անա գետի վրայով անցնող կամուրջներից մեկի տակ։ Միդդոն, ինչպես և նախորդ զոհերը սպանվել են դանակի օգնությամբ՝ ստանալով մի քանի տասնյակ դանակի հարվածներ[15]։

Երկու օր անց՝ դեկտեմբերի 30-ին, Իցկոաթլը սպանել է 57-ամյա Պաուլուս Սմիթին ՝ նրան դանակի ավելի քան 60 հարված հասցնելով, որից հետո մարմինը նետել է Յորբա-Լինդա քաղաքի հանրային գրադարանի կայանատեղի[16]։

Չորրորդ սպանության պահին Օրինջ օկրուգում անտունների սպանությունների մասին լուրերը գերիշխում էին Լոս Անջելեսի ԶԼՄ-ներում, ինչի շնորհիվ Օրինջ օկրուգի մի քանի քաղաքների ոստիկանությունը տեղափոխվեց ծառայության ուժեղացված տարբերակի, իսկ անտունների կուտակման վայրերում հայտնվեցին ոստիկանության ջոկատներ։ 2012 թվականի հունվարի սկզբին մի քանի թերթեր սերիական սպանությունների հետաքննությանը նվիրված մի շարք հոդվածներ են հրապարակել, որոնցից մեկը հրապարակվել Է Los Angeles Times թերթում, որտեղ անտուններից մեկը՝ Վիետնամական պատերազմի վետերան Ջոն Բերին, խիստ բացասաբար է արտահայտվել հանցագործի հասցեին և պոտենցիալ զոհերին կոչ է արել պահպանել անձնական անվտանգության միջոցները՝ մարդասպանի հետ հանդիպումից խուսափելու նպատակով, որից հետո Իթցկոաթլ Օկամպոն մեկնել է Անահայմ՝ 64-ամյա Ջոն Բերիին որոնելու։ Հունվարի 12-ին Բերին զանգահարել է ոստիկանություն և հայտարարել, որ հետապնդման զոհ Է դարձել Իթցկոատլ Օկամպոյի կողմից, նրան խորհուրդ են տվել տեղափոխվել անտունների կացարաններից մեկը, սակայն Բերին հրաժարվել է։ Հաջորդ օրը՝ 2012 թվականի հունվարի 13-ի երեկոյան, Օկամպոն հայտնաբերել է Բերիին Անահայմում, «Carl’s Jr.» արագ սննդի ռեստորանի մոտ, որից հետո մի քանի տասնյակ վկաների աչքի առաջ հարձակում է գործել նրա վրա, որի ընթացքում դանակահարել է նրան՝ մի քանի տասնյակ դանակի հարվածներ հասցնելով, և դրանից հետո դիմել փախուստի[17][18]։

Կալանք խմբագրել

Ջոն Բերիին սպանելուց հետո հանցագործության մի շարք վկաներ սկսել են հետապնդել Օկամպոյին և ոստիկանություն են կանչել։ Իցկոատլ Օկամպոն փախուստի ժամանակ փորձել է ազատվել իր հագուստից, որտեղ մնացել էին զոհի արյան հետքերը, սակայն ձերբակալվել է ոստիկանության սպաների կողմից սպանության վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Նա դիմադրություն ցույց չի տվել։ Ձերբակալության ժամանակ նրա մոտից առգրավվել է 17.7 սանտիմետր երկարությամբ սայրով չժանգոտվող պողպատից պատրաստված դանակ։ Օկամպոյին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ նրա մոտից առգրավվել է արյան հետքերով հագուստ և ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Ջոն Բերին սպանելու համար։ Հետագա գործողությունների ընթացքում պարզվել է, որ մյուս բոլոր զոհերը նույնպես սպանվել են դանակի օգնությամբ, որի սայրի երկարությունը եղել է 17-18 սմ-ի սահմաններում, ինչի շնորհիվ 2012 թվականի հունվարի 17-ին նրան 4 սպանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Օրինջ օկրուգի շրջանային դատախազ Թոնի Ռակաուցկասը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա դատական գործընթացում Օկամպոյի համար քրեական պատժը լինելու է մահապատժի տեսքով[19][20][21]։

2012 թվականի փետրվարի 4-ին նրա կոշիկի վրա հայտնաբերված արյան հետքերի ԴՆԹ-փորձաքննությունից հետո պարզվել էր Օկամպոյի մասնակցությունը Ռաքել Էստրադի և նրա որդու՝ Խուան Գերրերի սպանության գործում։ Օկամպոյին ևս երկու մեղադրանք է ներկայացվել սպանությունների մեջ, մինչդեռ Էդեն Գերրերան հեռացվել է իր մոր և եղբոր սպանության մեջ կասկածվողների թվից, ինչի հետևանքով ազատ է արձակվել շրջանային բանտում երեք ամիս բանտարկվելուց հետո[22][23]։

Օկամպոյի հայրը, նրա եղբայրը և մի շարք ծանոթներ, Իցկոատլի ձերբակալությունից հետո հայտարարել են նրա անմեղության մասին, ասելով, որ Իցկոատլի բնույթի շատ ասպեկտներ գործնականում անհամեմատելի էին սերիական մարդասպանի պրոֆիլի հետ, քանի որ բանակից հեռանալուց հետո և մինչև ձերբակալությունը, Իցկոատլը նյութական օգնություն է ցուցաբերել իր հորն ու այլ անտունների իր գործազրկության նպաստից։ Ինքը՝ Իցկոատլ Օկամպոն, մեղադրանքներից հետո նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել, այն դեպքում, երբ նրա փաստաբանը հայտարարել է իր պաշտպանյալի անմեղսունակության մասին[24][25]

Մահ խմբագրել

Հետաքննության ավարտից հետո քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատավարությունը պետք է բացվեր 2014 թվականի հունվարի 17-ին։ 2013 թվականի նոյեմբերի 27-ի երեկոյան Օկամպոն, գտնվելով Օրինջ շրջանի շրջանային բանտի տարածքում գտնվող իր խցում, բողոքել է սննդային թունավորման նախանշաններից, ինչից հետո կորցրել է գիտակցությունը։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա բժշկական հետազոտության է ենթարկվել Սանտա Անա քաղաքի հիվանդանոցում, որտեղ հետագայում նրա մոտ ախտորոշվել է օրգանիզմի սուր ինտոքսիկացիա լվացամիջոցի մահացու չափաբաժնի ընդունման հետևանքով, որի հետևանքով նա մահացել է հաջորդ օրը, տեղի ժամանակով 13:38-ին: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Օկամպոյի ախտահանող միջոցի մահացու չափաբաժինը Օկամպոն կուտակել է բանտարկության մի քանի ամսվա ընթացքում, այն դեպքում, երբ դեղամիջոցն օրական աննշան քանակությամբ բանտարկյալներին տրվել է զուգարանակոնքը լվանալու համար՝ սանիտարահիգենիկ նպատակով։ Միջադեպը հետագայում ճանաչվել է որպես ինքնասպանություն[26][27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Atty: Man charged with murdering 6 dies after eating Ajax. DECEMBER 2, 2013».
  2. «Itzcoatl OCAMPO».
  3. «Itzcoatl Misael "Izzy" Ocampo BIRTH 20 Mar 1988 Mexico DEATH 28 Nov 2013 (aged 25) Santa Ana, Orange County, California, USA BURIAL Santa Ana Cemetery Santa Ana, Orange County, California, USA».
  4. «Serial killings news conference this morning; suspect in isolation. January 17, 2012».
  5. «Suspect in Killings of Homeless Men Has Family Link to Homelessness. Jan. 16, 2012».
  6. «Homeless dad says son warned him. Jan 16, 2012».
  7. «Friend's death haunted suspect in serial slayings. January 16, 2012».
  8. «Iraq war vet charged with first-degree murder in 4 homeless men's deaths. January 19, 2012».
  9. «THE OBSIDIAN SERPENT A homeless father, a Marine's death, and the making of a serial killer».
  10. «Suspect in CA killings returned from Iraq changed. January 16th 2012».
  11. «Suspect in Calif. homeless deaths a former Marine. JAN 15, 2012».
  12. «Corp Claudio Patino IV BIRTH 19 Sep 1987 California, USA DEATH 22 Jun 2010 (aged 22) Afghanistan BURIAL Riverside National Cemetery Riverside, Riverside County, California, USA».
  13. «2 more murder charges to be filed against suspected OC serial killer By ABC7 Saturday, February 4, 2012».
  14. «Natural born killer? Accused serial killer blames 'kill gene' for fatally stabbing six in California. MAY 01, 2014».
  15. «Is a serial killer targeting homeless people? Three men stabbed to death in 'remarkably similar' murders. 4 January 2012».
  16. «'Pirate man' recalled as neighborhood character.JAN. 18, 2012».
  17. «Veteran Charged in Slayings of Four Homeless Men By Ian Lovett Jan. 17, 2012».
  18. «Serial killer suspect stalked homeless men, D.A. says JANUARY 17, 2012».
  19. «Accused Homeless Killer Was Covered in Blood and Not Mentally Ill, D.A. Says. Jan 17, 2012».
  20. «Iraq War veteran, 23, suspected of murdering four homeless men 'stalked victims before stabbing them to death'».
  21. «Itzcoatl Ocampo charges and O.C. District Attorney's remarks. January 17, 2012».
  22. «Former marine now charged with six murders. February 6, 2012».
  23. «Calif. man freed after murder charges dropped.February 4th 2012». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  24. «[UPDATED WITH NEW NOT GUILTY PLEA:] ITZCOATL OCAMPO, SERIAL KILLER SUSPECT, ACCUSED OF 6 FATAL STABBINGS. FEBRUARY 21, 2012».
  25. «Serial killing suspect felt apparent kinship to poor. JAN. 17, 2012».
  26. «Serial murderer of OC homeless dies in jail. November 30, 2013».
  27. «Atty: Man charged with murdering 6 dies after eating Ajax. DECEMBER 2, 2013».