Օլիմպիա (մարզադաշտ, Վոլգոգրադ)

մարզադաշտ Վոլգոգրադում

«Օլիմպիա» (ռուս.՝ Оли́мпия), ֆուտբոլային մարզադաշտ Վոլգոգրադ քաղաքի Ձերժինսկի թաղամասում։ «Օլիմպիա» (1999-2008) ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումների վայրը։ 2009 թվականին մարզադաշտը վարձակալությամբ հանձնվել է Վոլգոգրադ և Ռոտոր ֆուտբոլային ակումբներին բացառապես տնային խաղերի համար[1]։

Stadium.svg
Օլիմպիա
Olympia stadium.jpg
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունՎոլգոգրադ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Հիմնադրված1999
Տնային թիմFC Olimpia Volgograd?
Map
Map
Commons-logo.svg Olympia Stadium, Volgograd Վիքիպահեստում

ՆկարագրությունԽմբագրել

Մարզադաշտը կառուցված է գերմանական նախագծով[2] և նախատեսված է ֆուտբոլային խաղերի համար։ Դաշտի կողային գծերի մոտ կան դիտորդների համար նախատեսված առանձին տրիբունաներ վերնածածկով՝ «Արևելյան» (բացվել է 1999 թվականին, 1200 հանդիսատեսի համար) և «Արևմտյան» (բացվել է 2000 թվականին 2000 հանդիսատեսի համար)։

Մարզադաշտում չկա արհեստական լուսավորություն, հանդիպումներն անցկացվում են ցերեկային ժամերին։ Տեղադրվել է էլեկտրոնային ցուցատախտակ, թիմերի անունները, հաշիվը, ժամանակը ցույց տալու համար։ Վազքուղիներ չկան։ Դաշտում կա խոտածածկ առանց ջեռուցման։

Ենթատրիբունային տարածքում բացի հանդերձարանները տեղակայված է «Օլիմպիա» հյուրանոցը Archived 2008-09-17 at the Wayback Machine. և մարզադահլիճները։ Մարզադաշտի տարածքում կան առանձին շենքեր դատավորների և տեսուչների համար, սրճարաններ, զուգարաններ հանդիսատեսի համար։

Կարևոր իրադարձություններ մարզադաշտումԽմբագրել

  • Ապրիլի 30, 2008 թվականին՝ Հոբելյանական խաղ Վոլգոգրադի թիմի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլային վետերանների միջև՝ նվիրված «Ստալինգրադի ավերակների վրա» խաղի 65-ամյակին[3][4][5]։ Հաշիվը՝ 1:1 (Ալեքսանդր Ցարենկո - Մուխսին Մուխամադիև)
  • 21-26 սեպտեմբեր, 2013 թվականին՝ ԵԱ-2014 (U-17) առաջին որակավորման փուլի հանդիպումներ 10-րդ խմբում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Андрей Малякин. Одни ворота на два мяча // Волгоградская правда : газета. — 28 февраля 2009.
  2. Павел Ляпин. Второй дивизион. Выездная модель «Электроники». Волжский. Волгоград. Саранск // Футбол-Хоккей НН : газета. — 6 ноября 2002. — № 44 (427). — С. 7.
  3. «Матч ветеранов «Спартака» и волгоградского футбола завершился ничьёй»։ РИА Новости։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 22 сентября 2008 
  4. Юлия Орёл.։ «Сталинград и Москва сыграли вничью»։ ИД «Комсомольская правда»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 22 сентября 2008 
  5. «В память о легендарном матче»։ Фото Волгограда։ Электронное СМИ «Волгоград в Сети»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 22 сентября 2008