Օլեգ Պեշկով
Օլեգ Անատոլևիչ Պեշկով (3 օգոստոս 1970, Կոսիխա, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ — 24 նոյեմբեր 2015, Թուրքմենական լեռներ, Սիրիա), ռուս ռազմական օդաչու, փոխգնդապետ, Ռուսաստանի ազգային հերոս[1] (հետմահու)։
Օլեգ Պեշկով | |
---|---|
Олег Анатольевич Пешков | |
օգոստոսի 3, 1970 - նոյեմբերի 24, 2015 (45 տարեկան) | |
Ծննդավայր | Կոսիխա, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Լաթակիայի մարզ, Սիրիա |
Գերեզման | Լիպեցկ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զորատեսակ | Ռուսաստանի օդային տիեզերական ուժեր |
Կոչում | փոխգնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում |
Պարգևներ | Ռուսաստանի ազգային հերոս (հետմահու) |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1970 թվականի օգոստոսի 3-ին Ալթայի երկրամասի Կոսիխա գյուղում[2]: Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Ուստ-Կամենագորսկ (Արևելյան-Ղազախստանյան մարզ), որտեղ Օլեգը 1985 թվականին ավարտել է 8-ամյա դպրոցը[3]:
1987 թվականին նա գերազանցությամբ ավարատել է Եկատիրինբուգի Սուվորովյան ռազմական ինստիտուտը, 1991 թվականին ոսկե մեդալով ավարտել է Խարկովի բարձրագույն ավիացիոն ինստիտուտը[4]:
Ինստիտուտից հետո սկսել է ծառայությունը որպես օդաչու Միգ-21-ի վրա Կանտում (Ղրղզստանի ԽՍՀ), այնուհետև տարբեր ռազմական հաստատություններում։ Ծառայության ընթացքում յուրացրել է հինգ տեսակի օդանավ։ Թռչել 1750 ժամ։ Բանակային դասակարգումը՝ Ռազմական օդաչու-դիպուկահար։ Վերջին թռիչքի ժամանակ, նրա վարած Սու-24 օդանավը խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից։ Պեշկովը սպանվել է պարաշյուտով իջնելու ժամանակ ցամաքից արձակած կրակոցների հետևանքով[5]: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով նրան հետմահու շնորհվել է Ռուսաստանի ազգային հերոսի կոչում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ А. Валагин (25 ноября 2015)։ «Липецкий лётчик посмертно стал Героем России»։ Российская газета
- ↑ «В сбитом бомбардировщике Су-24 погиб лётчик из Алтайского края»։ Вести-Алтай։ 26 ноября 2015։ Վերցված է 26 ноября 2015
- ↑ Р. Кудинов, А. Верба (26 ноября 2015)։ «Погибший пилот сбитого Турцией Су-24 — уроженец ВКО»։ yk-news.kz
- ↑ «Лётчик, сбитый в Сирии, окончил Суворовское училище с золотой медалью»։ LifeNews։ 25 ноября 2015
- ↑ http://s2.kp.cdnvideo.ru/daily/26463.4/3333363/