Օլեգ Մկրտչան
Օլեգ Մկրտչան (Մկրտչյան)[1] (ուկրաիներեն՝ Олег Артушевич Мкртчан, մարտի 7, 1966, Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ուկրաինացի գործարար, միլիարդատեր, Դոնբասի արդյունաբերական միության գլխավոր տնօրեն։
Օլեգ Մկրտչան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գործարար |
2018 թվականի փետրվարի 8-ին Օլեգ Մկրտչանը ձերբակալվել է Մոսկվայի Բասմանի դատարանի կողմից 60 միլիարդ ռուբլի գումարի խարդախության համար[2]։
Կենսագրություն
խմբագրել1988 թվականին ավարտել է Ստավրոպոլի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «ինժեներ-տեխնոլոգ» մասնագիտությամբ, պաշտպանել է դիպլոմը։ 1997 թվականից աշխատում է «Դոնբասի արդյունաբերական միություն» ընկերությունում։ Ի սկզբանե զբաղեցրել է մետաղագործության վարչության պետի, իսկ ավելի ուշ՝ գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։ 2002 թվականից Միության գլխավոր տնօրենն է, զբաղվում է ընկերության օպերատիվ կառավարմամբ և համակարգում Դոնբասի արդյունաբերական միության խմբի մեջ մտնող ձեռնարկությունների կորպորատիվ կառավարման կառուցվածքը։
Մկրտչյանն ուղիղ կապ ունի ֆուտբոլի հետ՝ նա Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային թիմի համահիմնադիրներից մեկն է։ Զբաղվում է նաև ընկերության առանձին սոցիալական և բարեգործական ծրագրերով, որոնք ուղղված են ազգային մշակույթի, արվեստի և օլիմպիական սպորտի զարգացմանը։
Իրադրություն
խմբագրել2012 թվականին ըստ «Ֆոկուս» ամսագրի՝ Մկրտչանը Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 14-րդ տեղը։ Կարողությունը գնահատվում է 1,25 միլիարդ ԱՄՆ դոլար։
Պարգևներ
խմբագրելԴոնբասի ածխարդյունաբերության զարգացման գործում ունեցած ավանդի համար 1999 թվականին պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպան» շքանշանով։ 2001-2002 թվականներին պարգևատրվել է «Շախտյորի փառք» 2-րդ և 3-րդ աստիճանի գերազանցության նշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Традиционная армянская фамилия Мкртчян (հայերեն՝ Մկրտչյան) приобрела нынешний вид при оформлении украинских документов.
- ↑ Олег Мкртчан арестован за старые долги