Օլեգ Մակարով (գեղասահորդ)

խորհրդային գեղասահորդ

Օլեգ Վիտալիի Մակարով (ռուս.՝ Оле́г Вита́льевич Мака́ров, հոկտեմբերի 22, 1962(1962-10-22), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքով։ Կնոջ՝ Լարիսա Սելեզնյովայի հետ 1984 թվականի Սարաևոյի ձմեռային օլիմպիական խաղերին դարձել է բրոնզե մրցանակակիր, պատանիների աշխարհի առաջնություններում (1980 և 1981)՝ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ քառակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ։ Պարգևատրվել է «Աշխատանքում աչքի ընկնելու համար» մեդալով[1]։ Ներկա պահին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում՝ որպես մարզիչ։

Օլեգ Մակարով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Оле́г Вита́льевич Мака́ров
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 22, 1962(1962-10-22) (61 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Սկսել է պարել Մարինա Պետրովայի հետ։ Մասնակցած առաջին խոշոր մրցաշարերից մեկը 1978 թվականին Սվերդլովսկում կայացած ԽՍՀՄ ժողովուրդների ձմեռային սպարտակիադան էր, որտեղ էլ պատանիների կարգում զբաղեցրին 11-րդ տեղը[2]։ Սպորտային կարիերայի մեծ մասը մարզվել են մարզիչ Իգոր Մոսկվինի ղեկավարությամբ, ով միանգամից հասցրեց զույգին ամենաբարդ մակարդակի, այդ թվում՝ այդ ժամանակների համար աննախադեպ թռիչքների (եռակի տուլուպ, կրկնակի ակսել, կրկնակի ակսելի կասկադ-կրկնակի տուլուպ՝ մեկ ծրագրում), ինչպես նաև նետումների կոմբինացիա՝ կրկնակի ակսել-եռյակ-կրկնակի ակսել թռիչք։ Բացի այդ, զույգը համաշխարհային ծրագրերում առաջին անգամ ցուցադրել է չորս խիստ բարդ նետումներ՝ եռակի ռիտտբերգեր, սալխ, տուլուպ, ինչպես նաև ակսել՝ երկու ու կես պտույտով։ Իգոր Մոսկվինը փորձել է գեղարվեստական գաղափարների, երաժշտության և խորեոգրաֆիայի տեսանկյունից հետաքրքիր ծրագրեր կազմել։ Այս ամենը հնարավորություն տվեց զույգին ԽՍՀՄ հավաքականի առաջին մրցաշրջանում հանդես գալու ժամանակ օլիմպիական խաղերում (1984) նվաճել բրոնզ։

Հայտնի էր Օլեգ Մակարովի և Օլեգ Վասիլևի կոնֆլիկտը։ Մարզման ժամանակ մարզիկները բախվեցին, տեղի ունեցավ ծեծկռտուք։ Մակարովը կոտրեց Վասիլևի ծնոտը։ Արդյունքում Սելեզնյովա-Մակարով զույգը որակազրկվեց և բաց թողեց գրեթե ողջ 1983 թվականի մրցաշարը[3]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է իր նախկին զուգընկերուհու՝ Լարիսա Սելեզնյովայի հետ։ Նրանց աղջիկը՝ Քսենյա Մակարովան, 2010 թվականի Ռուսաստանի առաջնության կանանց մենասահքի չեմպիոնուհին էր։ Ծնողները՝ Օլեգ Մակարովն ու Լարիսա Սելեզնյովան, Քսենյա Մակարովայի մարզիչներն են։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

1986 թվականից հետո

Մրցումներ 1986—87 1987—88 1988—89 1989—90
Ձմեռային օլիմպիական խաղեր 4
Աշխարհի առաջնություններ 4 3 4
Եվրոպայի առաջնություններ 1 2 1 2
ԽՍՀՄ առաջնություններ 1 1 1
NHK Trophy 1 2
«Московские Новости» մրցարշավ 3

Մինչև 1986 թվականը

Մրցումներ 1978—79 1979—80 1980—81 1981—82 1982—83 1983—84 1984—85 1985—86
Ձմեռային օլիմպիական խաղեր 3
Աշխարհի առաջնություններ 4 2 4
Եվրոպայի առաջնություններ 4 2
Պատանիների կարգում աշխարհի առաջնություններ 2 1 1
ԽՍՀՄ առաջնություններ 5 4 1
Պատանիների կարգում ԽՍՀՄ առաջնություններ 1 1 1
«Московские Новости» մրցարշավ 1
Ennia Challenge Cup 2 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Обзор 1984 год с спорте. Журнал «Физкультура и спорт» 1985, стр. 37
  2. «Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. Интервью Игоря Москвина Елене Вайцеховской в газете «Спорт-Экспресс» от 25 августа 2009 года.

Արտաքին հղումներ խմբագրել