Օլեգ Գարին

ռուս ֆուտբոլիստ

Օլեգ Սերգեևիչ Գարին (ռուս.՝ Олег Сергеевич Гарин, սեպտեմբերի 22, 1966(1966-09-22)[1], Նախոդկա, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ (հարձակվող), ֆուտբոլային մարզիչ։ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը 1990-ական թվականների սկզբին։

Օլեգ Գարին
ռուս.՝ Олег Гарин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 22, 1966(1966-09-22)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Նախոդկա, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 170 սմ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լուչ 3 (0)
1987-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Օկեան 174 (71)
1992 Ռուսաստան Օկեան 28 (16)
1993-1997 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 118 (40)
1998-1999 Ռուսաստան Լոկոմոտիվ (Նիժնի Նովգորոդ) 40 (15)
1999 Ռուսաստան Ուրալան 11 (1)
2000 Ռուսաստան Լադա 3 (0)
2000-2001 Ռուսաստան Օկեան 30 (5)
Մարզչական կարիերա
2002-2004 Ռուսաստան Նեֆտյանիկ (Նոգլիկի)
2005-2007 Ռուսաստան Օկեան
2007-2008 Ռուսաստան Մետալուրգ (Կրասնոյարսկ)
2010-2011 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) մարզիչ
2011 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) պաշ.
2015-2016 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Օլեգ Գարինն իր կարիերան սկսել է 1986 թվականին Վլադիվոստոկի «Լուչ» ակումբում։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է «Օկեան» ֆուտբոլային ակումբ։ Հեղինակել է «Օկեանի» առաջին գոլը Ռուսաստանի առաջնություններում։ 1992 թվականի ապրիլի 3-ին Օլեգ Գարինը բացել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղի հաշիվը՝ գոլ խփելով հանդիպման երկրորդ րոպեին։ Ռուսաստանի առաջնությունում իր հաջող ելույթների շնորհիվ նա գրավել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինի ուադրությունը[2] և տեղափոխվել Մոսկվա։ «Լոկոմոտիվի» կազմում Սերգեյ Գարինը երկու անգամ դարձել է թիմի լավագույն ֆուտբոլիստ, սակայն հետագայում նրա կարիերան սկսել է անկում ապրել։ Գարինն սկսել է ավելի քիչ ընդգրկվել հիմնական կազմում, ինչի հետևանքով 1998 թվականին տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ», որին օգնել է վերադառնալ Բարձրագույն լիգա։ Հետագայում նա հանդես է եկել «Ուրալան» և «Լադա» ակումբներում։ 2000 թվականին տեղափոխվել է «Օկեան», որտեղ էլ ավարտել է իր կարիերան 2001 թվականին։

Բարձրագույն դիվիզիոնում Օլեգ Գարինն անցկացրել է ընդհանուր առմամբ 161 հանդիպում և խփել 57 գոլ։

Մարզչական խմբագրել

2002 թվականին դարձել է Նոգլիկի քաղաքատիպ ավանի «Նեֆտյանիկ» ակումբի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Հեռավոր Արևելքի ու Սախալինի չեմպիոն։ Դրանից հետո նրան առաջարկել են գլխավորել «Օկեան» ակումբը[3]։ 2007 թվականին գլխավորել է Կրասնոյարսկի «Մետալուրգ» ակումբը։ 2008 թվականին ազատվել է պաշտոնից։ 2010-2011 թվականներին եղել է Բրյանսկի «Դինամո» ակումբի մարզիչ։ 2011 թվականի մայիսին եղել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար։ 2015 թվականի մարտի 18-ին դարձել է Բրյանսկի «Դինամո» ակումբի գլխավոր մարզիչ[4]։ 2016 թվականի ապրիլի 24-ին ազատվել է պաշտոնից թիմի ցուցաբերած արդյունքներից դժգոհ լինելու պատճառով[5]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1995
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 1994
  • Ռուսաստանի գավաթակիր (2) - 1995/96, 1996/97
  • Առաջին դիվիզիոնի արծաթե մեդալակիր - 1998
  • ԽՍՀՄ Երկրորդ լիգայի «Արևելք» տարածաշրջանի հաղթող - 1991
  • ԽՍՀՄ Երկրորդ լիգայի «Արևելք» տարածաշրջանի բրոնզե մեդալակիր - 1990
  • ՌՍՖՍՀ գավաթակիր - 1989

Անհատական խմբագրել

  • Մոսկվայի «Լոկոմոտիվիծ» լավագույն ռմբարկու մրցաշրջանում խփած գոլերի քանակով - 20 գոլ 1994 թվականին,
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) - № 2 (1994, 1995), № 3 (1992),
  • «Օկեան» ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստ,
  • Վագներ Լավի, Ալեքսանդր Կերժակովի ու Դմիտրի Կիրիչենկոյի հետ միասին Ռուսաստանի առաջնության ռեկորդակիր է խփած հեթ-տրիկների քանակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Знаменитые спортсмены — Олег Гарин». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  3. «ЕГО РАБОТА — РВАТЬ ЧУЖИЕ СЕТКИ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  4. Олег Гарин стал новым главным тренером брянского «Динамо»
  5. Отставка главного тренера

Արտաքին հղումներ խմբագրել