Օլգա Օսիպյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ

Օլգա Օսիպյան (հայերեն՝ Օլգա Օսիպյան, սեպտեմբերի 2, 1995(1995-09-02)[1], Հայաստան), հայ ֆուտբոլիստուհի, հարձակվող։ Հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում և ուկրաինական «Արևածագ» ակումբում։

Օլգա Օսիպյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1995(1995-09-02)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՀայաստան
Քաղաքացիություն Հայաստան[1]
Մասնագիտությունֆուտբոլիստուհի

Կենսագրություն խմբագրել

2014 թվականին Ռուսաստանում հանդես է եկել Մորդովոչկա ակումբում (Սարանսկ)։ Ռուսաստանի բարձրագույն խմբում առաջին խաղը խաղացել է 1994 թվականի ապրիլի 13-ին «Ռյազան-ՎԴՎ» ակումբի հետ` 82-րդ րոպեին փոխարինելով Անաստասիա Խավանսկայային[2]։ Ընդամենը ռուսական ակումբի կազմում խաղացել է բարձրագույն խմբի 3 հանդիպում և բոլորում փոխարինման է դուրս եկել։

2015-2018 թվականներին խաղացել է ղազախական «Կոկշե»/«Օկժետպես» ակումբում։ Դարձել Է Ղազախստանի ազգային առաջնության արծաթե (2017, 2018) և բրոնզե (2015) մրցանակակիր, 2015 թվականի Ղազախստանի Գավաթի եզրափակիչի մասնակից։ 2015 թվականին իր առաջին մրցաշրջանում անցկացրել է 13 հանդիպում և Ղազախստանի բարձրագույն լիգայում խփել է 5 գոլ[3]։ 2017 թվականին առաջնության ռմբարկուների մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը` 13 գոլով։ 2018 թվականին ճանաչվել է առաջնության լավագույն հարձակվող[4]։

2019 թվականի գարնանը տեղափոխվել է ուկրաինական «Արևածագ» ակումբ։ Ուկրաինայի առաջնությունում առաջին հանդիպումը կայացել է 2019 թվականի ապրիլի 14-ին «Լադոմիր» ակումբի (Վլադիմիր-Վոլինսկի) դեմ և նույն խաղում խփել է իր առաջին գոլը` իրացնելով 11 մետրանոց հարվածներ[5]։ 2018-2019 մրցաշրջանի գարնանային հատվածում անցկացրել է 7 հանդիպում, խփել է 4 գոլ և դարձել առաջնության բրոնզե մեդալակիր։

Հանդես է եկել Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։ 2011-2012 թվականներին Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 8 հանդիպում` Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարում, ապա երկար տարիներ հավաքականը չի գումարվել։ Թիմի վերստեղծումից հետո 2020 թվականի մարտին շարունակել է ելույթները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել