Օլգա Կարմոնա
Օլգա Կարմոնա (իսպ.՝ Olga Carmona García;հունիսի 12, 2000, Սևիլյա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդի» ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան։ 2023 թվականի աշխարհի չեմպիոնուհի։
Օլգա Կարմոնա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 2000 (24 տարեկան) |
Ծննդավայր | Սևիլյա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստուհի |
Olga Carmona Վիքիպահեստում |
Անձնական կյանք
խմբագրելՕլգայի ավագ եղբայրը նույնպես ֆուտբոլիստ է և խաղում է Սևիլիայի ակադեմիայում։
Մանկության տարիներին Կարմոնայի ծնողները պնդում էին, որ նա ֆուտբոլ չխաղա և փոխարենը փորձեցին հետաքրքրել նրան լողով, թենիսով և ֆլամենկոյով, սակայն Օլգան շարունակում էր մնալ իր մտքին[1]։
Կարմոնայի հայրը մահացել է երկարատև հիվանդությունից հետո 2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից երկու օր առաջ, որում նա խփել է հաղթական գոլը։ Ավստրալիայում նրա խաղին ներկա են եղել մայրն ու եղբայրը, իսկ հոր մահվան մասին նա իմացել է Իսպանիայի հավաքականի հաղթանակը տոնելուց հետո[2][3]։
Ձեռքբերումներ
խմբագրելԻսպանիայի ազգային հավաքական
- Աշխարհի չեմպիոնուհի։ 2023
Իսպանիա (մինչև 19 տարեկան)
- Եվրոպայի չեմպիոն։ 2018
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Olga: Reaching a final was unthinkable a few years ago» (անգլերեն). ФИФА. 2023 թ․ օգոստոսի 17.
- ↑ «Spain's World Cup hero Carmona learns of father's death after final» (անգլերեն). Рейтер. 2023 թ․ օգոստոսի 20.
- ↑ «Olga Carmona told after Women's World Cup final that father has died» (անգլերեն). BBC Sport. 2023 թ․ օգոստոսի 20.