Օլգա Նիկոլաևնա Կաբանովա (ռուս.՝ О́льга Никола́евна Каба́нова, հոկտեմբերի 28, 1898(1898-10-28), Ռուսական կայսրություն - օգոստոսի 21, 1972(1972-08-21) կամ օգոստոսի 31, 1985(1985-08-31), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհամարտի կամավորական, հոժարակամ զինվոր։ Կրկնել է 1812 թվականի պատերազմի հերոսուհի, հեծելազորային օրիորդ Նադեժդա Դուրովայի սխրանքը՝ միանալով գործող բանակին։ Սուրբ Գեորգիևյան խաչի ասպետ է, հետագայում մասնակցել է Սպիտակգվարդիական շարժմանը։

Օլգա Կաբանովա
հոկտեմբերի 28, 1898(1898-10-28) - օգոստոսի 21, 1972(1972-08-21) (73 տարեկան) կամ օգոստոսի 31, 1985(1985-08-31) (86 տարեկան)
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումvolunteer serving one year?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունԲելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Պարգևներ
4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչ

Կենսագրություն խմբագրել

Օլգան ծնվել է 1898 թվականին, բժշկագիտության պրոֆեսոր Նիկոլայ Կաբանովի ընտանիքում։ Ընտանիքը եղել է քաղաքացիական ծառայող, նրա երկու եղբայրներն ու քույրերը նույնպես ոչ մի կապ չունեին զինվորական ծառայության հետ և բոլորը դարձան գիտնականներ։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Թաքցնելով իր սեռը՝ Օլեգ Կաբանովի անվան տակ, ինչպես հեծելազորային օրիորդ Նադեժդա Դուրովան, 16 տարեկան հասակում նա մտավ ռուսական բանակ ՝ որպես կամավոր, Մեծ պատերազմի սկզբում[Նշում 1], չնայած իր ավագ եղբայր Ալեքսանդրը չէր գնացել ռազմաճակատ։ Ճակատամարտերից մեկում նա վիրավորվել է այտի մեջ թափանցող փամփուշտից, բայց, հրաժարվել էր հոսպիտալացումից և տարհանվել թիկունք, դաշտային հիվանդանոցում վիրահատվելուց հետո մնացել մարտական շարքերում։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Գեորգիևյան խաչով[2]։

Քաղաքացիական պատերազմ խմբագրել

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա միացավ Դոնի կամավորականների բանակին որպես հոժարակամ զինվոր, մարտնչեց Կարմիր բանակի դեմ, Ռուսաստանի հարավային զինված ուժերի կազմում, մինչև 1920 թվականի նոյեմբերին Վրանգելի ստորաբաժանումների Ղրիմից տարհանումը։

Արտագաղթ խմբագրել

Վտարանդիության տարիներին նա բնակվում էր Հարավսլավիայի թագավորությունում և Օլեգի անվան տակ սովորում էր Բելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Միայն 1920-ականների կեսերին պատահաբար բացահայտվեց նրա գաղտնիքը։ Որոշ ժամանակ անց՝ նա նորից հանդիպեց իր նախկին ծառայակից ընկերոջը` իր հրամանատար Նիլ Պավլովիչ Զավադսկու որդուն, Պ. Ն. Զավադսկուն և Բելգրադում ամուսնացավ նրա հետ[3]։ Նրանք ունեցան երկու դուստր։ Բժշկական կրթություն ստանալուց հետո Օլգա Նիկոլաևնան աշխատել է որպես գյուղական բժիշկ։ Ընտանիքն ավելի ուշ գաղթեց Միացյալ Նահանգներ։

Օլգա Նիկոլաևնան վախճանվել է ԱՄՆՍան Ֆրանցիսկո քաղաքում, 1985 թվականի օգոստոսի 31-ին։ Նրա դուստրը՝ Օլգա Պավլովնա Զավադսկայան (երկրորդ ամուսին Կովանկոյից), որը ծնվել էր 1929 թվականի սեպտեմբերին և մահացել 2009 թվականի սեպտեմբերի 17-ին, ավելի քան քառորդ դար աշխատել է ԱՄՆ–ի ռուսական կադետների և վետերանների ասոցիացիայի քարտուղար, օգնել է ժամանակակից Ռուսաստանում կադետային կորպուսների վերականգնմանը և Ռուսաստանում Սուվորովյան ուսումնարանների զարգացմանը, քանի որ նրա պապը՝ Ն. Պ. Զավադսկին եղել է Կիևի Վլադիմիրյան կադետական կորպուսի դաստիարակ սպա[4], իսկ հայրը Պ. Ն. Զավադսկին սովորել է Սարաևոյի կադետական կորպուսում և հասարակության ակտիվ անդամներից էր[5][6][7]։

Նշումներ խմբագրել

  1. Официальное и официозное название Первой мировой войны.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «California, Death Index, 1940-1997» (անգլերեն). search.ancestry.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  2. КАБАНОВА Ольга Николаевна. Արխիվացված 2020-02-27 Wayback Machine // Русские в Северной Америке. Биографический словарь / Под редакцией К. М. Александрова, А. В. Терещука. — Хэмден; Сан-Франциско; СПб., 2005. — 599 с. — ISBN 5-8465-0388-8
  3. «Завадский Нил Павлович — Офицеры русской императорской армии» (ռուսերեն). ria1914.info. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  4. «Завадский, Нил Павлович - Владимирский киевский кадетский корпус. 1851 10/XII 1901 : Ист. очерк - Search RSL» (ռուսերեն). search.rsl.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  5. «Скончалась О. П. Завадская. Дом русского зарубежья имени Александра Солженицына». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  6. Выступление генерал-майора Владимирова
  7. Ольга Павловна Завадская. Письмо.

Աղբյուրներ խմբագրել