Օթար Կակաբաձե

ֆուտբոլիստ

Օթար Կակաբաձե (վրաց.՝ ოთარ კაკაბაძე, հունիսի 27, 1995, Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս դանիական «Էսբիերգ» ֆուտբոլային ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի կազմում։

Օթար Կակաբաձե
վրաց.՝ ოთარ კაკაბაძე
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օթար Կակաբաձե
Ազգությունը վրացի
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1995(1995-06-27)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Հասակ 185 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Էսբիերգ
Համար 18
Պատանեկան կարիերա
2011-2012 Վրաստան Դինամո Թբիլիսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2014 Վրաստան Դինամո Թբիլիսի II 17 (1)
2014-2016 Վրաստան Դինամո Թբիլիսի 40 (1)
2016-ներկա Իսպանիա Գիմնաստիկ Տարրագոնա 6 (0)
2017-ներկա   Էսբիերգ 0 (0)
Ազգային հավաքական
2015-ներկա Վրաստան Վրաստան 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 17, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

«Դինամո Թբիլիսի» խմբագրել

Կակաբաձեն «Դինամո Թբիլիսի» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի երիտասարդական կազմում իր դեբյուտը Օթարը նշել է 2012 թվականի նոյեմբերի 27-ին՝ «Ռաչա Ամբրոլաուրիի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով։ Իսկ իր առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 19-ին՝ «Կախետի Թելավի»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 6-0 հաշվով։

Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը Օթարը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին՝ «Շուկուրա Կոբուլետիի» դեմ խաղում[2]։ Հիմնական կազմում իր առաջին գոլը նա խփել է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին՝ «Սպարտակ Ցխինվալի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով։

«Գիմնաստիկ Տարրագոնա» խմբագրել

2016 թվականի հուլիսի 7-ին Օթար Կակաբաձեն տեղափոխվել է իսպանական «Գիմնաստիկ Տարրագոնա»[3]։ Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր։

«Էսբիերգ» խմբագրել

2017 թվականի հունվարի 4-ին Կակաբաձեն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Դանիայի Սուպերլիգան ներկայացնող «Էսբիերգ»[4]։

Միջազգային կարիերա խմբագրել

Վրաստանի Մ17 հավաքականի կազմում Օթարը մասնակցել է Եվրո 2012-ին, որտեղ Վրաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը[5][6][7][8]։

Վրաստանի ազգային հավաքականի կազմում Օթար Կակաբաձեն իր դեբյուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Եվրո 2016-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում[9]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Վրաստանի չեմպիոն - 2013/14, 2015/16
  • Վրաստանի սուպերգավաթակիր - 2013/14, 2014/15, 2015/16
  • Վրաստանի սուպերգավաթակիր - 2014, 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Dinamo Tbilisi vs Shukura». Soccerway.com.
  3. «Kakabadze, nueva incorporación grana» [Karabadze, new addition grana] (իսպաներեն). Gimnàstic Tarragona. 2016 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  4. lejer georgisk landsholdsspiller Արխիվացված 2020-05-26 Wayback Machine‚ efb.dk, 4 January 2017
  5. «Georgia U17 vs. Germany U17 0-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
  6. «France U17 vs. Georgia U17 1-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
  7. «Iceland U17 vs. Georgia U17 0-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
  8. «Netherlands U17 vs. Georgia U17 2-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.
  9. «Georgia vs. Gibraltar 4-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել