Օզջան Դենիզ (թուրք. Özcan Deniz, մայիսի 19, 1972(1972-05-19), Անկարա, Թուրքիա), թուրք երգիչ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ, ով հայտնի է և մեծ ճանաչում ունի նաև հայրենի երկրի սահմաններից դուրս։

Օզջան Դենիզ
Ծնվել էմայիսի 19, 1972(1972-05-19) (51 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, երգիչ, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
Կայքozcandeniz.com

Կենսագրություն խմբագրել

Օզջան Դենիզը ծնվել է 1972 թվականի մայիսին 19-ին Անկարայում։ Դերասանն ազգությամբ քուրդ է[1]։

Նա համակրելի է և ունի մոդելի արտաքին։ Երիտասարդ Դենիզի ճակատագիրը բավական բարդ էր։ Երբ նա սովորում էր ավագ դպրոցում, որոշեց հեռանալ դպրոցից և իրեն նվիրել աշխատանքին։ Նրա մայրը մտածում էր, որ իր որդին խորտակում է իր ապագան, սակայն Օզջանը գործեց ինքնուրույն[2]։

Օզջան Դենիզի ստեղծագործական կենսագրությունը սկսվեց այն բանից հետո, երբ տղան ընդամենը 13 տարեկան էր։ Տղան այդ ընթացքում պրոֆեսիոնալ երգում էր։ 16 տարեկանում Դենիզն մեկնում է Անթալիա, ապահովելով հարմարավետ կյանք իր և իր ընտանիքի համար։ Բայց 17 տարեկանում նա հեռացավ Թուրքիայից և գնաց Գերմանիա։ Նա երեք տարի ապրել է Մյունխենում։ Վերադառնալով տուն, Դենիզը անմիջապես գնում է բանակ և միայն 3 տարի անց զորացրվելուց հետո սկսում է իր նոր աշխատանքային կյանքը։

Կարիերա խմբագրել

Բանակից հետո Դենիզ Օզջանը անսպասելիորեն առաջարկ ստացավ ֆիլմում նկարահանվելու։ Օզջանը առաջին անգամ որպես դերասան հանդես եկավ «Ona Sevdiğimi Söyle» ֆիլմում։ Մելոդրամայի սիրահար թուրք հանդիսատեսը շատ հավանեց Օզջանի տաղանդը։

Ֆիլմում նկարահանվելիս Օզջանը չթողեց իր երաժշտական կարիերան, շարունակելով ալբոմներ թողարկել։

Հանդիսատեսը Դենիզին տեսավ նաև «O Şimdi Asker», «Aslan Gibi», «Neredesin Firuze» ֆիլմերում։ Այս բոլոր ֆիլմերը բարձր գնահատականի են արժանացել իր հայրենիքում։ Մի շարք ֆիլմերի հեռարձակման իրավունքները վաճառվել են նաև այլ երկրներում։ 2013 թվականին թուրքական հեռուստատեսությունը նկարահանեց «Su ve Ateş» ֆիլմը, որը երկու սիրահարների ճանապարհի խոչընդոտների մասին է, գլխավոր դերում հանդես են եկել Օզջան Դենիզն և Յասեմին Ալլենը։ Հաջորդ ֆիլմն որում նկարահանվեց Դենիզը դա «Սև ծաղիկ» կոչվող դրաման էր, որտեղ դերասանը հանդիսատեսին է ներկայացել խաբեբայի կերպարով, ով վտանգում է ընտանիքի բարեկեցությունը։ 2014 թվականին Օզջանը նկարահանվեց «Kaderimin yazildigi gün» մելոդրամայում, որը հարուստ զույգի մասին է, ովքեր դիմում են փոխնակ մոր օգնությանը։

Անձնական կյանք խմբագրել

1991 թվականին Դենիզի կինը դարձավ դերասանուհի Հանսան Դենիզը։ Այս ամուսնությունը տևեց մինչև 2000 թվականը։ Այնուհետև Օզջանը հանդիպեց դերասանուհի Ֆահիր Էվջենի հետ, նրանք նույնիսկ որոշել էին ամուսնանալ, սակայն 2013 թվականին զույգը հանկարծակի հայտարարեց հարաբերությունների ավարտի մասին[3]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 1992՝ Yine Ağlattın Beni
  • 1993՝ Hadi Hadi Meleğim
  • 1994՝ Beyaz Kelebeğim
  • 1997՝ Yalan Mı?
  • 1998՝ Çoban Yıldızı
  • 2000՝ Aslan Gibi
  • 2002՝ Leyla
  • 2004՝ Ses ve Ayrılık
  • 2007՝ Hediye
  • 2009՝ Sevdazede
  • 2012՝ Bi Düşün

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Թվական Բնօրինակ անվանում Հայերեն անվանում
1996 Ona Sevdiğimi Söyle Նրան ասա, որ ես սիրում եմ
2002 Kolay Para Թեթև փողեր
2003 Asmalı Konak – Hayat Կյանք
2003 O Şimdi Asker Հիմա նա զինվոր է
2004 Neredesin Firuze Որտեղ ես դու, Բիրյուզա
2006 Keloğlan Karaprens’e Karşı Դեմ է
2008 Mevlana Aşkı Dansı Սիրո պարը
2011 Ya Sonra? Կամ հետո՞
2012 Araf Մաքրություն
2012 Evim Sensin Դու իմ տունն ես
2013 Su ve Ateş Ջուր և կրակ
2016 Ikinci Şans Երկրորդ հնարավորություն
2017 öteki taraf Այլ կողմից

Հեռուստասերիալ խմբագրել

Թվական Բնօրինակ անվանում Հայերեն անվանում
1997 Yalan Mı? Սուտ է
1999 Aşkın Dağlarda Gezer Սերը լեռներ է գնում
2002 Asmalı Konak Իսմաիլ Կոնակ
2004 Haziran Gecesi Հունիսի գիշերը
2007 Kader Ճակատագիր
2008 Aşk Yakar Սերը այրում է
2009 Samanyolu Ծիր կաթին
2012 Bir Zamanlar Osmanli Մի անգամ Օսմանյան կայսրությունում
2013 Karagül (1.Folge) Քարագյուլ
2014 Karagül (49-52. Folge) Քարագյուլ
2014 Kaderimin yazildigi gün Իմ ճակատագիրը գրվելու օրը
2017 Istanbullu Gelin Ստամբուլի հարսնացուները

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել