Օդերևութաբանական ցանց
Օդերևութաբանական ցանց, կանոնավոր օդերևութաբան, դիտարկումներ կատարող կայանների և դիտակետերի համակարգ։ Օդերևութաբանական ծառայության գլխավոր խնդիրն է երկրի ժողովրդական տնտեսությունը և պաշտպանությունն ապահովել օդերևութաբանական, ջրաբանական, գյուղատնտեսական և կլիմայական տվյալներով, նվազեցնել վտանգավոր բնական երևույթների ազդեցությունը ժողովրդական տնտեսության վրա, տալ եղանակի ճշգրիտ կանխատեսում և այլն։ Օդերևութաբանական ծառայությունն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է օդերևութաբանական ցանցի միջոցով, որը տարածվում է ամբողջ հանրապետությունով։
Օդերևութաբանական ցանցի ճյուղերը
խմբագրելՕդերևութաբանական ցանցը նդգրկում է օդերևութաբանության, ջրագրության, գյուղատնտեսական կայաններ և դիտակետեր, որտեղ կատարվում են օդի և հողի ջերմաստիճանների, հնարավոր խոնավության, քամիների, մթն. երևույթների բազմապիսի դիտարկումներ, ջրաչափ., ջրագր. աշխատանքներ, որոշվում են եղանակի ազդեցությունը ժողովրդական տնտեսության, հատկապես գյուղատնտնտեսական աշխատանքների վրա և այլն։ Դիտարկումների արդյունքներն ուղարկվում են օդերևութաբան, ծառայություն, որտեղ տվյալները մշակվում են և ներկայացվում համապատասխան մարմիններին։
Օդերևութաբանական կայան
խմբագրելՅուրաքանչյուր օդերևութաբանական կայան կամ դիտակետ ունի իր դիտարկման տարրերի ցանցը և պլանները։ Հայաստանում առաջին օդերևութաբանական կայանը (դպրոց) ստեղծվել է 1840-1944 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի նախաձեռնությամբ, իսկ օդերևութաբանական ցանցի առաջին կայանները կազմակերպվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ հիմնականում տեղումների քանակը և ջերմաստիճանը որոշելու համար։ 1961-1963 թվականին հանրապետության տարածքում գործում էին մոտ 193 ջրաօդերևութաբանական կայաններ և դիտակետեր։ Հայաստանում 2006 թվականին գործել են 42 օդերևութաբանական, 3 մասնագիտական, 7 ջրաբանական (92 դիտակետ) կայաններ, որոնք գտնվում են կլիմայական բոլոր գոտիներում՝ 450 մ-ից (Բագրատաշեն) 3200 մ (Արագած) բարձրություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |