Օդառեակտիվ շարժիչ, ռեակտիվ շարժիչ, որում վառելանյութի այրման համար օգտագործվում է մթնոլորտային օդի թթվածինը։ Օդառեակտիվ շարժիչում քարշուժն ստեղծվում է ռեակտիվ ծայրափողակից աշխատանքային գազերի արտանետման հետևանքով։ Արտանետման արագությունը մեծացնելու համար Օդառեակտիվ շարժիչի այրման խուց մտնող օդը սեղմվում է։ Ըստ օդի նախնական սեղմման եղանակի, Օդառեակտիվ շարժիչները լինում են կոմպրեսորով (օդը սեղմվում է կոմպրեսորով) և առանց, կոմպրեսորի (օդը սեղմվում է դիմակաօդային հոսքի արագային ճնշման ազդեցությամբ)։

Օդառեակտիվ շարժիչները լայնորեն կիրառում են ինքնաթիռներում, ուղղաթիռներում, անօդաչու արկ–ինքնաթիռներում և այլն։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 520