Օգնություն:Վիքիպեդիայի ներածություն
Ինչպես կարող ես քո ներդրումն ունենալ

Մի՛ վախեցիր խմբագրել։ Յուրաքանչյուր ոք կարող է խմբագրել գրեթե ցանկացած էջ․ ուղղակի գտիր որևէ հոդված, որը կարող ես բարելավել և ավելի լավը դարձնել։Կարող ես կա՛մ նոր հոդվածներ ստեղծել, կ՛ամ բարելավել արդեն եղածները՝ դրանց ավելացնելով բովանդակություն, հղումներ և պատկերներ կամ պարզապես ուղղելով ուղղագրական, կետադրական և քերականական սխալները։ Եթե ցանկանում ես նոր փաստեր ավելացնել, խնդրում ենք փորձի՛ր դրանց համար վստահելի աղբյուրներ տրամադրել, որպեսզի հնարավոր լինի ստուգել ավելացված ինֆորմացիան։ Հիշի՛ր՝ դու չես կարող փչացնել Վիքիպեդիան․ բոլոր խմբագրումները հնարավոր է ուղղել։ Այնպես որ առա՜ջ, խմբագրի՛ր որևէ հոդված և օգնի՛ր Վիքիպեդիան դարձնել համացանցի ամենալավ տեղեկատվական աղբյուրը։
Առաջարկներ արա՛։ Յուրաքանչյուր հոդված ունի իր քննարկման էջը, որտեղ դու կարող ես առաջարկել բարելավումներ կամ ուղղումներ անել հոդվածում։
Նվիրաբերի՛ր։ Վիքիպեդիան ազատ է օգտագործելու համար և դրա համար այն նվիրատվությունների կարիք ունի։ Նվիրաբերելու համար խնդրում ենք օգտագործել ձախ հատվածում առկա «Նվիրաբերել» կոճակը։
Ինչո՞ւ չփորձել խմբագրել հենց հիմա
Դու կարող ես հենց հիմա զգալ, թե ինչ է նշանակում խմբագրել՝ խմբագրելով ավազարկղերից մեկը ստորև։
Խմբագրել Վիզուալ խմբագրիչով or Խմբագրել Վիքիկոդով
Ուղղակի որևէ տեքստ գրի՛ր և սեղմի՛ր Պահպանել կոճակը, եթե գտնում ես, որ ավարտել ես խմբագրումը։
Ստեղծի՛ր մասնակցային հաշիվ
Դու, իհարկե, կարող ես խմբագրել անանուն, սակայն մասնակցային հաշիվ ունենալն ունի իր առավելությունները։
Կան շատ էջեր, որ նկատելի չեն
Վիքիպեդիայում հոդվածներից բացի մեծ քանակությամբ համայնքային էջեր կան։
Համագործակցություն – համայնքի կողմից իրականացվող նախագծեր
Օգնության բազում էջեր – օգնություն և խորհուրդներ այլ Վիքիխմբագիրներից
Համայնքային պորտալ – վիքիքննարկումների մայր հարթակ