Օգնություն:Ներածություն - Վիզուալ խմբագրիչ/1



Բացել խմբագրիչը
Ինչպես ակտիվացնել խմբագրման պատուհանը


Գործիքաշերտի գործիքները
Քո ձեռքի տակ գտնվող գործիքները


Հղումներ և վիքիհղումներ
Էջերը կապել միմյանց



Ստեղծել նոր հոդվածներ
Էջը ստեղծել զրոյից


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Screenshot of the VisualEditor toolbar

Վիզուալ խմբագրիչի կիրառման ժամանակ էջի վերին հատվածում հայտնվում է այս դաշտը։


Վիզուալ խմբագրիչը Վիքիպեդիայի խմբագրման հեշտացված ձև է։ Այս ձեռնարկը ներկայացնում է Վիզուալ խմբագրիչի կիրառման հիմնական սկզբուքները։ Առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել Վիզուալ խմբագրիչի մասնակցի ուղեցույց։ Վիզուալ խմբագրիչն ավտոմատ միացվել է բոլոր այն մասնակցային հաշիվներին, որոնք ստեղծվել են 2015 թվականի սեպտեմբերից հետո։ Մինչ այդ ամսաթիվը ստեղծված մասնակցային հաշիվների պարագայում վիզուալ խմբագրիչը կարելի է միացնել Նախընտրություններ բաժնի խմբագրում ենթաբաժնի համապատասխան կոճակով։


Վիզուալ խմբագրիչը մինչ օրս գտնվում է բարելավման փուլում և ունի որոշ սահմանափակումներ ու թերություններ։ Առավել ակնհայտ սահմանափակումն այն է, որ Վիզուալ խմբագրիչը հասանելի է հոդվածների էջերի համար, բայց ոչ՝ քննարկման էջերի։ Եթե հանդիպես որոշակի խնդիրների, կարող ես թողնել մեկնաբանություն կամ առաջարկություն հետադարձ կապի էջում։


Ինչպես բացել Վիզուալ խմբագրիչը

Վիզուալ խմբագրիչի միջոցով էջ խմբագրելու համար՝ էջի վերին հատվածում սեղմի՛ր "Խմբագրել" կոճակին։ Ծավալուն հոդվածների պարագայում հոդվածի բեռնումը կարող է մի քանի վայրկյան պահանջել։

Դու կարող ես նաև բացել Վիզուալ խմբագրիչը, սեղմելով "խմբագրել" կոճակը, հոդվածի յուրաքանչյուր հատվածում։